Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԵՑ

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գեւորգ Ղազարյանը թիմակիցների հետ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայում

Հայտնի դարձան ֆուտբոլի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի բոլոր 32 մասնակիցները: Վերջին 5 ուղեգրերին տիրեցին «Միլանը», «Ռեալ Սոսյեդադը», «Վիկտորիան», «Սելթիկն» ու «Զենիթը»:

Կարագանդայի «Շախտյորին», որի կազմում հանդես է գալիս Գեւորգ Ղազարյանը, չհաջողվեց խոշոր անակնկալ մատուցել ու խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել: «Շախտյորը» Գլազգոյում «Սելթիկին» պարտվեց 0-3 հաշվով, ընդ որում մրցակցության ելքը վճռած 3-րդ գնդակը դաշտի տերերը խփեցին ավելացված ժամանակի 2-րդ րոպեին: Այսպես ղազախական հեքիաթն ավարտվեց: «Շախտյորը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում:

Խաղից հետո «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Մենք պարտվեցինք մի թիմի, որն իր կարգով ու ֆուտբոլիստների անհատական վարպետությամբ գերազանցում էր մեզ: Իհարկե, ցավալի է, որ հանդիպման ելքը վճռվեց ավելացված ժամանակում: Սակայն դաշտի տերերն առավելություն ունեին եւ արդարացիորեն հաղթեցին: Ինչ արած, պայքարը կշարունակենք Եվրոպայի լիգայում»:

Հետաքրքրական է, որ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում Վիկտոր Կումիկովը հայտարարել էր, որ «Շախտյորին» ավելի ձեռնտու է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում հանդես գալը. «Մեր գլխավոր խնդիրը եվրոպական մրցաշարի խմբային փուլ մտնելն էր, ինչին հասանք: Իհարկե, մեզ այժմ միայն մեկ քայլ է բաժանում չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարից: Մենք ցանկանում ենք արդյունքի հասնել: Սակայն պարտությունը մեզ համար ողբերգություն չի լինի: Կարծում եմ, որ դա նույնիսկ ավելի լավ կլիներ, որովհետեւ ֆուտբոլում հարկավոր է աստիճանաբար զարգանալ»:

Հարկ է նշել, որ պատասխան խաղից առաջ անցկացրած հարցման արդյունքներով պարզվել էր, որ «Շախտյորի» երկրպագուների 60 տոկոսը չի հավատում թիմի վերջնական հաջողությանը «Սելթիկի» հետ մրցավեճում: Թիմի երկրպագուներից մեկի համար հանդիպման արդյունքը ողբերգական դարձավ: 56-ամյա տղամարդը շատ էր վշտացել «Շախտյորի» անհաջողությունից: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Բժիշկներին չէր հաջողվել փրկել հիվանդի կյանքը:

«Միլանը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Էյնդհովենին»: Մրցակիցների առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքիՙ 1-1:

«Զենիթը» պորտուգալական «Պասուշ դե Ֆեռեյրայի» հետ սեփական հարկի տակ անցկացրած խաղում էլ հաղթեց 4-2 հաշվով (առաջինում գրանցվել էր 4-1 հաշիվ): Իսպանական «Ռեալ Սոսյեդադն» էլ կրկին 2 անպատասխան գնդակ ուղարկեց ֆրանսիական «Լիոնի» դարպասը: Պլզենի «Վիկտորիան» էլ 2-րդ հաղթանակը տոնեց Սլովենիայի «Մարիբորի» նկատմամբ (1-0) ու կշարունակի պայքարը չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Հիշեցնենք, որ ներկայումս հենց «Վիկտորիայի» ֆուտբոլիստ է համարվում Էդգար Մալաքյանը, որը սակայն վարձավճարով հանդես է գալիս «Բանանցում»:

Երեկ շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մասնակիցների վիճակահանությունը: Դորտմունդի «Բորուսիան» ընդգրկվեց F խմբում, որտեղ մրցելու է «Արսենալի», «Մարսելի» եւ «Նապոլիի» հետ: Մյուս խմբերի կազմն այսպիսին է:

A – «Մանչեսթր Յունայթեդ», «Շախտյոր», «Բայեր», «Ռեալ Սոսյեդադ»:

B – «Ռեալ», «Յուվենտուս», «Գալաթասարայ», «Կոպենհագեն»:

C – «Բենֆիկա», ՊՍԺ, «Օլիմպիակոս», «Անդերլեխտ»:

D – «Բավարիա», ԲԿՄԱ, «Մանչեսթր Սիթի», «Վիկտորիա»:

E – «Չելսի», «Շալկե-04», «Բազել», «Ստյաուա»:

G – «Պորտո», «Ատլետիկո», «Զենիթ», «Աուստրիա»:

H – «Բարսելոն», «Միլան», «Այաքս», «Սելթիկ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՏԵՍՔՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական