Չորեքշաբթի, Հուլիսի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄՈՎՍԵՍ ԳՅՈՒՂԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԾՐԱԳՐԵՐ

30/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սահմանամերձ Մովսես գյուղում միշտ էլ ադրբեջանական կողմից գնդակոծություններ են լինում: Մովսեսցիներն Աստծու ամեն օր անհանգիստ կյանքով են ապրում` գյուղն ամբողջությամբ ադրբեջանական դիրքերից տեսանելի է, գյուղի մշակելու ենթակա հողերը գնդակոծության գոտում են, եւ գյուղացու համար իր առօրյա գործն անելն ու վտանգից զերծ մնալը միմյանց միահյուսված մտահոգություն են: Ու չնայած Մոսկվայում բնակվող մովսեսցի գործարար Վազգեն Վանեսյանի կառուցած Սուրբ Աստվածածին եկեղեցու զորությունը արդեն երկու տարի գումարվում է մովսեսցու ամենօրյա դիմակայությանը վտանգին, այնուամենայնիվ, գյուղին առավել ակնառու աջակցություն է հարկավոր: Ընդհանրապես` Հայաստանի սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրները, պետությանը զուգահեռ, բոլոր հայերիս պետք է մտահոգեն:

Ի դեպ, Մովսեսի եկեղեցին Տավուշի շրջանի Բերդի տարածքի միակ եկեղեցին է, այս իմաստով Մովսես գյուղի նշանակությունը հոգեւոր առումով մեծանում է, եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արամ քահանա Միրզոյանի վկայությամբ` Տավուշի բնակիչների համար սրբավայրի նշանակություն է ձեռքբերում: Սակայն գյուղը քանի որ տրանսպորտային խնդիրներ ունի, եւ գյուղի բնակչության կապը Տավուշի տարածաշրջանի կենտրոնիՙ Բերդի հետ խաթարված է, Տավուշի այլ բնակավայրերից էլ ուխտավորները դժվար են հասնում Մովսեսի եկեղեցի:

Գյուղի խնդիրների մասին «Ազգը» զրուցեց ծագումով երեւանաբնակ մովսեսցի, կրթության նախկին փոխնախարար Ռոբերտ Փոլադյանի հետ, ում վաղուց հանգիստ չեն տալիս գյուղի խնդիրները, եւ մի անգամ Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ ծրագիր իրականացնելով Մովսեսում (ծառատունկ), նոր ծրագրեր է մտմտում, մանավանդ` նույն կազմակերպությունը խոստանում է աջակցել նաեւ այլ` սոցիալ-մշակութային ծրագրերի իրագործմանը, ինչպես որ Հայաստանի սահմանամերձ շատ գյուղերի է աջակցում:

Մովսեսում, ինչպես ուրիշ սահմանամերձ գյուղերում, շատ են արտագնա աշխատանքի մեկնածները, գյուղի շատ դռների վրա կողպեքներ կան: Վերջին մարդահամարի ժամանակ Մովսեսն ուներ 2,5 հազար բնակիչ, որի մի մասը այժմ բացակա է գյուղից: Մովսեսի շատ հողատարածքներ մնում են չմշակված, գյուղապետ Արարատ Ավալյանի վկայությամբ` ադրբեջանական կողմից մշտական կրակոցների պատճառով, երիտասարդությունն էլ, հողագործությամբ չկարողանալով վաստակել` մեկնում է արտագնա աշխատանքի: Այս գյուղում իշխանություններից պահանջներ ունեն` օգնել տրանսպորտով գյուղը Բերդին կապելու խնդրում, գյուղտեխնիկայով աջակցության ձեւ գտնել, ոռոգման եւ խմելու ջրի համակարգը կարգի բերելուն աջակցել եւ այլն:

2008 թվականից ծնունդով մովսեսցիների «Մովսես գյուղ» շարժում կա` գյուղի խնդիրների լուծման նպատակադրումով: Մեկ տարի առաջ այդ մտմտուքն ավելի առարկայական դարձավ, հստակվեց գյուղում ծրագրեր իրականացնողների կազմը եւ բավականին արդյունավետ միջոցառումներ սկսեցին իրականացվել:

Ռոբերտ Փոլադյանն ասում է, որ այսօր սահմանամերձ գյուղերի համար անվտանգության ապահովման, արտագաղթի կասեցման ծրագրեր պետք է մշակել ու քայլ առ քայլ իրականացնել: Տավուշի մարզը 62 բնակավայր ունի, որից 57 գյուղ, բավական մասը` սահմանամերձ, որոնցից մեկն էլ Մովսես գյուղն է: Իրենց սկսած առաջին միջոցառումը էկոլոգիական էր, Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ. «150 սոճի բերեցինք, գյուղում ծառատունկ կազմակերպեցինք: Վնասված ենթակայանն ենք կարգի բերել, դպրոցին ենք օգնել:

Հիմա մտադիր ենք սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել սահմանամերձ գյուղերում, այդ թվում` Մովսեսում, եւ ես գիտեմ, որ Ռուսաստանի հայերի միությունում կա ընդհանրական մոտեցում, որ վերակենդանացնենք սահմանամերձ գյուղերն ու արտագաղթը մեղմենք: Հեռանկար կա, որ ՌՀՄ-ն Ռուսաստանում աշխատող, Հայաստանի սահմանամերձ գյուղերից գնացած գործարարների հետ հանդիպման արդյունքում ուժերը մեկտեղի նրանց հետ եւ սկսի նպատակային ծրագրերի իրականացումը: Ասենք` մթերման կայաններ ստեղծվեն, կամ տնտեսության այս կամ այն ճյուղը զարգացնեն, միանանք-անենք: Հիմա Մովսեսի հետ կապված ծրագրեր կան, պետք է թղթին հանձնել եւ ՌՀՄ-ի հետ քննարկել»:

Ռ. Փոլադյանը լավ էր պատկերացնում սահմանամերձ Մովսեսի խնդիրները: Ասենք` եթե գյուղապետարանը մեքենատրակտորային կայան ունենա, գյուղացիները պայմանագիր կկնքեն եւ կկարողանան տեխնիկան օգտագործել` իրենց տնտեսական խնդիրները լուծելիս: Այդպիսի կայան որեւէ գործարարի աջակցությամբ պետք է ստեղծվի:

Տարածքային կազմակերպությունները նման ծրագրեր ունեն, թե ոչ` այս պահին կարեւորը որոշումների կայացումն է: Մարզպետարանները չունեն ծրագրային բյուջե, համայնքներն էլ աղքատ են, որ նման խնդիրներ լուծեն: Գործարարները պետք է հանձն առնեն, այս ու այն ճյուղը զարգացնել գյուղում: Օրինակ` ծխախոտագործության լավագույն տնտեսությունն էր ժամանակին Մովսեսում, հնարավոր կլինի այն վերակենդանացնել. «Այս տարի հունվարին մենք ստեղծեցինք «Մովսես գյուղի վերածնունդ» հիմնադրամը, որով ամենօրյա կապ ունենք գյուղի հետ եւ մտմտում ենք ծրագրեր: Ամենաառաջնահերթը` սոցիալ տնտեսական ոլորտն է: Մտադիր ենք այդ առումով գիտաժողով անցկացնել գյուղում: Հատուկ ագրարային համալսարանի ռեկտորի հետ պետք է հանդիպեմ, որպեսզի քննարկենք տնտեսության արդյունավետ ճյուղերի ստեղծումը գյուղում, որ ամեն ինչ աչքաչափով չարվի: Մեր գյուղում ամեն ինչ աճում է, անգամ ձիթապտուղ: Ցորեն, կարտոֆիլ, ձմերուկ` ինչ ասես կա: Մի ժամանակ ծխախոտագործությունն էր առաջատար ճյուղ, հետո պտղաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությունը, բայց վաճառքի համար բավարար չէր մշակածը: Ջրագծերի խնդիրը պետք է լուծվի: Գյուղն իր ջրով բավարարված է, իր գետն ունի` Տաք աղբյուր ենք ասում, գյուղը բավական երկար է, մի քանի կիլոմետր երկարություն ունի: Ջրագծերի նախագծերի մի մասը կա, որոշակի հանդիպումներ ունեցել ենք ինստիտուտների հետ: Ժամանակին մի քանի ծրագիր սկսվել է ու միշտ կիսատ մնացել` հայտնի ու անհայտ պատճառներով: Խմելու ու ոռոգման ցանցերի նորոգումն ամենառաջնահերթն է, հետո` գյուղը Բերդ կենտրոնին կապելը. եթե տրանսպորտով չեն կարղանում ապահովել (ասում են` գիծը շահավետ չէ)», ասում է Ռ. Փոլադյանը` շարունակելով պատմել նաեւ գյուղի դպրոցի 160-ամյակի մասին եւ այն, որ դպրոցը ոսկե մեդալի է արժանացել ԿԳ նախարարության կողմից: Ուրախ էր նաեւ, որ գյուղի բժշկի խնդիրը լուծվել է` արդեն մեկ ամիս գյուղը մշտական բժիշկ ունի, եկող ամսվանից դեղատնային կրպակի խնդիրն է լուծվելու:

Այսուհետեւ ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթ օրը նշվելու է Մովսես գյուղի օր, այս տարի այն արդեն նշվել է, ընդ որում` մեծ շուքով. «140 հրավիրյալ կար, մեր գյուղի երիտասարդության բավականին մաս Ռուսաստանից, մեր երկրի մյուս քաղաքներից եկել էր, պաշտպանության, առողջապահության նախարարներն էին եկել, քաղծառայության խորհրդի նախագահը, թեմի առաջնորդը, մարզպետն իր տեղակալներով: Այդ տոնը նաեւ վերածվեց հետագա ծրագրերի քննարկման»:

Տրանսպորտ, գյուղի գոնե թաղամասերի լուսավորության խնդիր (ընդհանուր լուսավորությունն անջատում են ուշ երեկոյան` գնդակոծությունների չենթարկվելու համար), սեփական շտապ օգնության մեքենա, հնագետներ են տանելու գյուղ` գյուղի պատմությունն ամբողջացնելու, Մովսեսի մասին հանրագիտարանային գիրք պետք է տպագրվի, համապատասխան բուհերը գնալ եւ քննարկել, որ մովսեսցի ուսանողների կուրսայինները գյուղի պրոբլեմներին ու կառուցապատմանը վերաբերեն եւ այլն. այս բոլորը թվում է Ռ. Փոլադյանը` ապագայում մովսեսցիների աշխատանքի ասպարեզը կարծես հստակեցնելով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ԿՍԿՍԵՆ ՎՃԱՐՎԵԼ ԱՄՍՎԱ 3-ՐԴ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐՈՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

25 հուլիսի, 2025

Տե՞ր, թե՞ սեփականատեր

25/07/2025
25 հուլիսի, 2025

Ռամկավար կուսակցության հայտարարությունը

25/07/2025
25 հուլիսի, 2025

Ե՞րբ է Գերմանիան միանալու Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանը

25/07/2025
25 հուլիսի, 2025

Աբու Դաբին եւ «Խաղաղության խաչմերուկը»

25/07/2025
Հաջորդ գրառումը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐՈՏ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հուլիսի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« ՀունիսիՕգոստոսի »

Վերջին լուրեր

Նորություններ

470 մլն դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

30/07/2025

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի...

ԿարդալDetails

Միջնորդություն ենք ներկայացրել, որ թույլ տան հրապարակել մեզ հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը. փաստաբան

30/07/2025

Կոնյակի արտահանման հարցը էապես լուծվել է․ Գևորգ Պապոյան

30/07/2025

Ապօրինի գույք. ԱԻՆ նախարարի նախկին խորհրդական Աշոտ Հակոբյանից բռնագանձել անշարժ ու շարժական գույքեր, շուրջ 200 մլն դրամ

30/07/2025

Վահան Կոստանյանը և Պաղեստինի Պետության պետնախարարը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում գործընթացների վերաբերյալ

30/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական