Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի 2-րդ եւ վերջին պատվիրակ Արմեն Նազարյանն էլ անմասն մնաց խաղարկվող պարգեւներից:
Մինչեւ 66 կգ ձյուդոյիստների մրցավեճում Արմենը հասավ քառորդ եզրափակիչՙ նախնական գոտեմարտերում հաղթելով Ժոե Մահիտին եւ Բրեդֆորդ Բոլենին: Քառորդ եզրափակիչում նրա մրցակիցը ճապոնացի Մասաակի Ֆուկուոկան էր, որը պարտության մատնեց հայ ձյուդոյիստին: Ֆուկուոկան ի վերջո դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Նազարյանը դուրս մնաց հետագա պայքարից: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ճապոնացի մեկ այդ ձյուդոյիստՙ Մասաշի Էբինուման: Նա եզրափակիչում պարտության մատնեց ղազախ Ազամատ Մուկանովին: