ԱՐՄԵՆՊՐԵՍ
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում, վերաբացումից 4 տարի անց, առաջին անգամ մկրտության արարողություն կկատարվի: Այն տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եկեղեցում, սեպտեմբերի առաջին կիրակի կատարվող ամենամյա սուրբ պատարագից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Ինտերնետ հաբեր» լրատվական կայքը:
Կայքի հետ զրույցում Վանի նահանգի մշակույթի եւ զբոսաշրջության վարչության ղեկավար Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներ են կատարել պատարագի համար ժամանած հյուրերին պատշաճ կերպով ընդունելու համար, ինչի կապակցությամբ Թուրքիայի մշակույթի նախարարությունից ժամանած մասնագետները Վանի հյուրանոցների բոլոր ծառայությունների աշխատակիցների հետ մեկշաբաթյա հատուկ դասընթացներ են անցկացրել: Նա նշել է, որ հայկական համայնքի ներկայացուցիչներն իրեն հայտնել են, որ այս տարի նախատեսում են Սուրբ Խաչում նաեւ մկրտության արարողություն կատարել: