Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՃԱՊՈՆԻԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԿԲԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ճապոնիան ծրագրում է 2014-ին 6 դեսպանատուն բացել, այդ թվումՙ Հայաստանում:

Ճապոնիայի ԱԳՆ-ն ծրագրում է դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Բութանում, Մարշալյան կղզիներում, Նամիբիայում, Թուրքմենստանում, Հայաստանում եւ Բարբադոսում: Այս մասին տեղեկացնում է news.am-ը` հղում անելով «The Japan Times»-ին: Նշվում է, որ նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը կապված է Չինաստանի աճող ազդեցության հետ: Դրանով է բացատրվում դեսպանատների անհրաժեշտությունը Բութանում եւ Մարշալյան կղզիներում, որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Չինաստանի հետ: