Վիեննայում ընթացող շախմատի մրցաշարում անհաջող է խաղում Հրաչյա Հունանյանը, որն առայժմ չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը: 6-րդ տուրում նա պարտվեց Կարստեն Դումջահին: Հայ շախմատիստը 1,5 միավորով աղյուսակի ստորին հորիզոնականներում է:
5,5-ական միավորով առաջատարներն են Հագեն Պյոտչը, Ստանիսլավ Նովիկովն ու Ալեքսեյ Կիմը: Պյոտչը ոչ-ոքի խաղաց Եգոր Կրիվոբորոդովի հետ, իսկ Նովիկովն ու Կիմը հաղթեցին համապատասխանաբար Ալեքսանդրու Մանեային եւ Վլադիմիր Կոստիչին: