Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԸՆԿԵՐ ԿԴԱՌՆԱՄ ԵՍ ՔՈ ՎՇՏԵՐԻՆ»

24/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆ

Լեւոն Միրիջանյանի հոբելյանական ժողովածուն

Այս տարվա հունվարին բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Լեւոն Միրիջանյանը (1933-2004թթ¬) դարձավ 80 տարեկան, եւ այդ առթիվ «Գրական հայրենիք» ՓԲԸ-ն («Հայաստան» հրատարակչություն) ընթերցողի սեղանին է դրել նրա «Լուսաստղ» բանաստեղծությունների ժողովածունՙ ընտրված անտիպ եւ հրապարակված տեղծագործություններից:

Դրանց թվում է (5-րդ էջում) երգի սիրահարների շրջանում լայն մասայականություն վայելող ժողովրդական «Ո՛վ սիրուն-սիրուն» երգը, որի խոսքերը, ըստ ժողովրդական մոտիվների, գրել է Լեւոն Միրիջանյանը 1958 թվականին:

Գրքի խմբագիր Վահագն Սարգսյանի գնահատմամբ, կազմողըՙ Սվետլանա Սահակյանը, հրատարակության է ներկայացրել բավականին հետաքրքրական ժողովածու, որն ընդգրկում է գրողի հայրենասիրական պոեզիայի շատ ընտիր էջեր: Այստեղ ներկայացված պոեզիան ինքնատիպ ձոներգեր է Խրիմյան Հայրիկին ու «մեռոնի պես եւ հին, եւ նոր հայոց հողին սրբանվեր», Աղասի Խանջյանին ու Մարտիրոս Սարյանին, հարգանքի տուրքՙ Ապրիլի 24-ին եւ Անկախության պայքարի առաջին զոհ Խաչիկ Զաքարյանի հիշատակին, այստեղ ե՛ւ հայրենիքի փառաբանում կա, ե՛ւ 1988-ի, երբ

Աշխարհն անտարբեր է ու բիրտ:

Մեր դաշտին մորեխ է իջել:

Գրքում Արցախի ձայնն է հնչում ու ձայնը Թատերական հրապարակի, աղոթքը Շարլ Ազնավուրի համար ու աղոթքը Վանի միջնաբերդի վրա, վերջինի առնչությամբ փաստելով, որ հեղինակի արմատները բխում են մեր ժողովրդի այդ պատմական հատվածից: Նրանում Սարդարապատի զանգերն են ղողանջում «ե՛ւ գիշեր, ե՛ւ զօր», չարենցյան խոհերը մորմոքում Ծաղկաձորում, ու դիմելով Լեռն Արարատին, հեղինակը բացականչում է¬

Եվ գիտեն, գիտեն մարդիկ ամենուր,

Որ սա լեռ չէ լոկ, սրբություն է սա:

Գիրքն ավարտվում է թարգմանությունների համեստ ընտրանիով, որտեղ ներկա են Նեկրասովն ու բուլղար բանաստեղծ Պեյո Յավորովի «Հայերը», Իվան Բունինն ու Հենրի Լոնգֆելոն: Առանձնահատուկ տեղ է գրավում ուկրաինական քնարը, որն սկսվում է Տարաս Շեւչենկոյով եւ շարունակություն կազմում այնպիսի անուններով, ինչպիսիք են Իվան Ֆրանկոն ու Լեսյա Ուկրաինկան, նաեւՙ ժամանակակիցներ Վիկտոր Կոչեւսկին ու Միրոն Նեստերչուկը, ովքեր ինքնուրույն սովորել են հայոց լեզուն, նաեւՙ թարգմանությունում բնագրին հարազատ մնալու, հայկական թեմաները իրենց պոետական տողերում արտահայտելու համար: Այստեղ հեղինակները իրենց սերն ու համակրանքն են արտահայտել Հայաստանի ու Սեւանի, Գեղամ Սարյանի ու Պարույր Սեւակի, Գեւորգ Էմինի ու Սիլվա Կապուտիկյանի հանդեպ, իրենց խոնարհումը բերել Մեսրոպ Մաշտոցին, Նարեկացուն, Կոմիտասին ու Չարենցին:

Գրողի «ուկրաինական թարգմանական թեքումը» պատահական չէ, քանի որ նա զգալի ավանդ է ունեցել հայ-ուկրաինական գրական-մշակութային կապերի զարգացման եւ ամրապնդման ասպարեզում, երկար տարիներ եղել ԱՕԿՍ-ի «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահը, կատարված վաստակի համար արժանացել Ուկրաինայի Սկովորոդայի անվան մրցանակի եւ Ուկրաինայի նախագահի կողմից պարգեւատրվել «Վաստակների համար» շքանշանով (2002թ¬):

Լեւոն Վարդանի Միրիջանյանը ծնվել եւ վախճանվել է Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, աշխատել տարբեր գրական-մշակութային կազմակերպություններում: Բանաստեղծական, գրականագիտական եւ պատմաբանասիրական մի շարք ժողովածուների եւ ուսումնասիրությունների հեղինակ է, հայերեն է թարգմանել Գ Սկովորոդայի «Հատընտիրը»: Արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական մրցանակինՙ Կոմիտասին նվիրված «Երգի հովիվը» գրքի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԼԵԴԻ ԴԻԱՆԱՅԻ ԿԵՐՊԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀՄԱՅՔԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԼԵԴԻ ԴԻԱՆԱՅԻ ԿԵՐՊԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՀՄԱՅՔԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական