Վիեննայի շախմատի մրցաշարի 5-րդ տուրում Հրաչյա Հունանյանը կրկին հաշտություն կնքեց Օտտո Հերի հետ: Նա արդեն 3-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց իր օգտին: Հայ շախմատիստը վաստակել է 1,5 միավոր:
Մրցաշարի միանձնյա առաջատարը գերմանացի Հագեն Պյոտչն է, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը Անդրեաս Բրյուհլն էր: 11 շախմատիստներ 4,5-ական միավորով հետապնդում են առաջատարին: