Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

22/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային պատկերասրահում վաղըՙ օգոստոսի 23-ին, ժամը 15:00-ին, կբացվի հոբելյանական ցուցահանդես նվիրված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Բեքարյանի ծննդյան 100-ամյակին: Նույն օրը տեղի կունենա նաեւ նկարչի աշխատանքների ծավալուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ցուցահանդեսում կներկայացվեն արվեստագետի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքները, որոնց մի մասը ընտանիքի սեփականությունն է եւ ցուցադրվում է առաջին անգամ: Բեքարյանի բնանկարներում եւ նատյուրմորտներում առանձնահատուկ տեղ ունի գյուղական կյանքը պարզ ու ընդհանրացված, զերծ կենցաղային, ազգագրական շեշտադրումներից: Դիմանկարներում ներկայացված են մարդկային զանազան ապրումներ նկարչի մտերիմների մարմնավորմամբ:

Նշենք, որ Արա Բեքարյանը ծնվել է 1913 թ. հունիսի 12-ին Աֆիոն-Կարահիսարում (Թուրքիա): 1925 թվականին ընտանիքի հետ Ֆրանսիայից հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: 1932 թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը, 1939 թ. Լենինգրադի համառուսական գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին:

1945-1986 թթ դասավանդել է Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1947-1950 թթ Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում:

Արա Բեքարյանի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան բազմաթիվ երկրներում` Ռուսաստանում, Լիբանանում, Կանադայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում, Վիետնամում, Կորեայում, Գանայում, Լեհաստանում, Հարավսլավիայում, Չեխոսլովակիայում, Իրանում, Ճապոնիայում, Մոնղոլիայում, Շրի Լանկայում: Իսկ անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երեւանում (1947թ., 1963թ.), Մոսկվայում (1964թ.), Լվովում, Լուբնինում (1980թ.), Զագրեբում:

Ցուցահանդեսն իրականացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ 7-ՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԼԻ ԿԼԻՆԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՀՅՈՒՐԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆՅԱՆ 7-ՐԴ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ԼԻ ԿԼԻՆԻ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ՀՅՈՒՐԵՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական