Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԺԵՔԱՎՈՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, արվեստագիտության թեկնածու

Անուշավան Զաքարյանի անունը հայտնի է Հայաստանի եւ արտերկրի (Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա եւ այլ) գիտական, մտավորական շրջանակներին: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատմաբանասիրական հանդես»-ի գլխավոր խմբագրի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի հրատարակչության վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Անուշավան Զաքարյանն իր բազմաբեղուն գիտական, ստեղծագործական կյանքի ընթացքում հատուկ տեղ է հատկացնում հայ եւ այլ ժողովուրդների պատմական, գիտական, մշակութային փոխառնչություններին:

Իր հետաքրքրահարույց եւ արժեքավոր ուսումնասիրությունների թվում են հրատարակված գրքերը. «Ռուս գրողները Անդրկովկասում եւ հայ գրական կյանքը 1914-1920 թթ.», «Ռուս գրագետները եւ հայ իրականությունը 20-րդ դարի 10-ական թվականներին», «Ալեքսանդր Կուլեբյակինը եւ Հայաստանը», «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս գրագետների գնահատությամբ», «Բորիս Լազարեւսկին Հայաստանի եւ հայ կանանց մասին», «Սերգեյ Գորոդեցկին Արեւմտյան Հայաստանում եւ Անդրկովկասում» եւ այլ:

Հիշատակյալ եւ հրատարակված իր մյուս գիտական ուսումնասիրություններում Անուշավան Զաքարյանը գիտնականի խորիմաց եւ բազմաշերտ վերլուծությամբ, հայորդու օբյեկտիվ գնահատանքով ներկայացնում է այլազգի մտավորականության, գիտնականների, գրողների գնահատանքը, մշակութային լայնադաշտ ու յուրօրինակ փոխառնչությունները հայ իրականության հետ:

Վերջերս լույս տեսած նրա գրքերը նոր եւ ուշագրավ խոսք են այդ ասպարեզում: Դրանք զգալիորեն հարստացնում են թե՛ գիտական ուսումնասիրությունների ոլորտը, թե՛ ընթերցողի պատկերացումը, ճանաչումը հայ պատմական, գիտական, հասարակական կյանքի տարբեր թվականների մասին: Նաեւ հաղորդում են փաստագրական նոր տվյալներ ռուս հայտնի եւ մեզանում ոչ այնքան ճանաչված գրողների, բանաստեղծների ստեղծագործական կյանքից, որոնք որոշ ժամանակ ապրել եւ գործել են Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում:

«Իլյա Էրենբուրգի Թիֆլիսյան օրերը» գիրքը մանրամասնորեն ներկայացնում է 1920 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ռուս հայտնի գրողի, հրապարակագրի թիֆլիսյան օրերի գրական-հասարակական գործունեությունը, որը հարուստ էր անվանի բանաստեղծների` Օսիպ Մանդելշտամի, Պաոլո Հաշվիլիի, Տիցիան Տաբիձեի հետ ստեղծագործական շփումներով: Հիշատակված աշխատության մեջ Անուշավան Զաքարյանը ներկայացնում է նաեւ այդ օրերի Իլյա Էրենբուրգի` Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի, Վլադիմիր Մայակովսկու մասին գրած հոդված-ակնարկները եւ զուգահեռներ է անցկացնում տարիներ անց գրողի հրատարակած «Մարդիկ, տարիներ, կյանք» գրքում վերոհիշյալ բանաստեղծների մասին նրա բնութագրությունների հետ:

Անուշավան Զաքարյանի մատուցմամբ եւ վերլուծությամբ այս բոլոր նյութերն, աներկբայորեն, նոր խոսք են հիշյալ գրողների եւ իրենց ժամանակաշրջանի գրականության, պատմության անդաստանում:

Խնդրո առարկա նրա մյուս հրատարակած գիրքը կրում է հետեւյալ խորագիրը. «Սերգեյ Գորոդեցկու Թիֆլիսի «Բանաստեղծների համքարությունը» եւ «ԱԿՄԵ» ժողովածուն»: Հեղինակը բարձր մասնագիտական վերլուծությամբ ներկայացնում է ռուս անվանի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու Թիֆլիսում հիմնադրած «Բանաստեղծների համքարություն»-ը եւ դրա հրատարակած «ԱԿՄԵ» բանաստեղծական անդրանիկ ժողովածուն: Հատորում ներկայացված են այդ ժողովածուում տեղ գտած բանաստեղծների ընտրանին, այդ թվում` Սերգեյ Գորոդեցկու, Ալեքսանդր Կուլեբյակինի, Վլադիմիր Պրուսսակի, նաեւ հայազգի հեղինակների` Հռիփսիմե Պողոսյանի (Ասիլյանց) եւ Սոֆյա Մելիքովայի: Ուշագրավ է, որ Ան. Զաքարյանը գրքում ներկայացնում է նաեւ հատվածներ Հռ. Պողոսյանի հուշագրություններից «Բանաստեղծների համքարության» գործունեության մասին: Հեղինակն իր հատորում հավուր պատշաճի անդրադառնում է «Բանաստեղծների համքարության» անդամների սերտ առնչություններին` Թիֆլիսի հայ մտավորականների, մասնավորապես Հովհաննես Թումանյանի հետ: Փաստ, որ առավել մեծ արժեք է հաղորդում տվյալ աշխատությունը: Նա նշում է, որ 1910-ականներին Թիֆլիսում ապրող, ստեղծագործող ռուս բանաստեղծները, գրողները բարձր գնահատանքով էին արժեւորում Հովհաննես Թումանյանին, դասելով նրան համաշխարհային պոեզիայի երեւելի դեմքերի շարքին: Դրա վառ ապացույցներից մեկը «Բանաստեղծների համքարության» պատվիրակության ներկայությունն էր 1919թ. մարտ ամսին Թիֆլիսում կայացած Հ. Թումանյանի ծննդյան 50-ամյակի հոբելյանական երեկոյին: «Համքարության» ողջույնի ուղերձում հայ բանաստեղծը որակավորված էր «Մեծ հումանիստ եւ տիեզերական խոսքի բարձր վարպետ»:

Անուշավան Զաքարյանի հիշյալ աշխատությունն արժեքավոր է նաեւ առաջին անգամ հրատարակվող պատմական փաստերով` առնչվող Սերգեյ Գորոդեցկուն եւ հայ իրականությունը: Այսպես, նա գրում է, որ ծանոթությունը Հովհաննես Թումանյանի հետ առավելապես սերտացրեց հայերի հետ Սերգեյ Գորոդեցկու հոգեւոր եւ գործնական կապերը: Տարբեր տարիներին ռուս բանաստեղծն իր գրական (նաեւ գեղանկարչական) գործերով անդրադարձել է հայկական նյութին, գրել է Հայաստանին ձոնված բանաստեղծություններ, սովորել է հայերեն լեզուն, մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Դանիել Վարուժանի, Հովհաննես Աբելյանի, աշուղ Ջիվանու հոբելյանների կազմակերպչական աշխատանքներին, կազմակերպել է մանկական ցուցահանդեսներ: Ս. Գորոդեցկու կենսագրության մեջ գնահատելի եւ անուրանալի տեղ է գրավում իր մեկնումը (1916թ.) Արեւմտյան Հայաստան (Վան, Իգդիր, Բայազեթ) եւ օժանդակությունը հայ որբերին:

Անուշավան Զաքարյանի այս երկու գրքերը արժեքավոր ներդրում են 20-րդ դարի տասական թվականների նաեւ հայ իրականության բազում ոլորտների (գիտական, գրական, մշակութային, հասարակական) ուսումնասիրության գործընթացում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՈՆԿՈՆԳՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թրամփը երկարաձգեց Իրանի հետ պատերազմում հրադադարը, որը Թեհրանը որակեց որպես խորամանկություն

22/04/2026
Նորություններ

ՀԷՑ-ի նոր բաժանորդ դառնալու սակագները մինչև 40%-ով նվազեցնելու են

22/04/2026
Միջազգային

Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս

22/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անահիտ Մանասյանն արձագանքել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի՝ իրեն փոխանցված ուղերձին

22/04/2026
Հաջորդ գրառումը

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
OLYMPUS DIGITAL CAMERA
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը. Նարինե Մկրտչյան

22/04/2026

Իշխանությանը կցված Հ1-ը կրճատել է Ցեղասպանության զոհերի հիշատակի երթի հեռարձակման ժամանակահատվածը։ Այս ամենն ինձ վերադարձրեց իմ ուսանողական տարիները։ 1984 կամ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական