Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀՐԱՉՅԱ ՀՈՒՆԱՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած շախմատի մրցաշարում Հայաստանը ներկայացնում է Հրաչյա Հունանյանը: Նա անհաջող է սկսել մրցաշարըՙ 3 հնարավորից վաստակելով ընդամենը կես միավոր:

Հունանյանը մրցաշարը սկսեց Ինգո Մուենչից եւ Լյուդվիգ Ռետորեից կրած պարտություններով: 3-րդ տուրում նա առաջին կես միավորը վաստակեց հոլանդացի Ռիկ Սլամանի հետ պարտիայում: 3-ական միավորով աղյուսակը գլխավորում են 18 շախմատիստներ: