Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԱՌԱՅԺՄ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ԻՆՉՊԵՍ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»

21/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԻՆՖՈ

Առայժմ պարզ չէ, թե Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ինչպես կանդրադառնա Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների վրա: Հայաստանը պետք է չափազանց ստույգ պարզի, թե Եվրոմիությունն ինչ է առաջարկում Հայաստանին այդ փաստաթղթի միջոցով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն Արմինֆոյի թղթակցի հետ զրույցում:

ՌՀՄ ղեկավարը կարծում է, որ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիրն անհրաժեշտ է քննարկել հասարակայնության լայն շերտերի, լուրջ փորձագետների` իրավաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի ներգրավմամբ: «Կարծում եմ, որ այդ հարցում հարկավոր է լուրջ, պրոֆեսիոնալ մոտեցում: Դա այնքան լուրջ հարց է, որ մենք, պարզապես, չենք կարող եւ չպետք է ղեկավարվենք այսրոպեական հույզերով: Հարկավոր է ուսումնասիրել պայմանագրի յուրաքանչյուր կետ, պարզել, թե մենք ինչ ենք կորցնում ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում: Եվ այդ ամենից հետո, կշռադատելով բոլոր «կողմ» եւ «դեմ» հանգամանքները, որոշել, թե արդյոք պե՞տք է ստորագրել այդ համաձայնագիրը», – ասել է Աբրահամյանը:

ՌՀՄ ղեկավարն ընդգծել է, որ առայժմ հնարավոր չէ միանշանակ գնահատականներ տալ այն առնչությամբ, թե ՌԴ-ն ինչ դիրքորոշում կդրսեւորի ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, երկու երկրների միջեւ գոյություն ունեն լայն իրավական եւ պայմանագրային դաշտ, սերտ առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքակաան հարաբերություններ:

«Ամեն բան հարկավոր է հաշվի առնել զարգացման վեկտորը որոշելիս: Մենք սխալվելու իրավունք չունենք: Մեր բոլոր գործողությունները պետք է լիովին համապատասխանեն մեր ազգային եւ պետական շահերին», կարծում է Աբրահամյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐՈՒԹԱ ՍԱՐԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՔԱՆԴԵԼ ԵՐԵՎԱՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ Է ՔԱՆԴԵԼ ԵՐԵՎԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական