Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՔԱՋ ՆԱԶԱՐԸ»` ԱՐՄԵՆ ՌՈՆՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

20/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Մեկնարկել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա ստեղծվող ֆիլմի նկարահանման աշխատանքները` ռեժիսոր Արմեն Ռոնովի մեկնաբանությամբ: Պսիխոդրամայի սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորն ու օպերատորը նույնպես Արմեն Ռոնովն է:

Քաջ Նազարին կմարմնավորի Ռաֆայել Քոթանջյանը, Նարցիսին` Անդրանիկ Ղազարյան, սակայն դերակատարներն այսքանով չեն սահմանափակվում, մնացած հերոսների անունը դեռեւս գաղտնի է պահվում: Ըստ ռեժիսորի, թեման շատ արդիական է, քանի որ «Քաջ Նազարի» հերոսներից շատերն այժմ մեր կյանքում կան. «Հեքիաթի առկայությունը ֆիլմերում շատ կարեւոր է, որն այսօր ցավոք պակասում է, նահանջ է ապրում»: Ռոնովը համոզված է, որ «Քաջ Նազարը» կլինի մշակութային ճանաչողական նոր ակցիա հեքիաթի ժանրը կինոյում վերածնելու հարցում»:

Ինչպես «Ազգ»ին տեղեկացրեց Ռոնովը, նկարահանումները տեղի կունենան ինչպես Կասկադում, այնպես էլ Արագածի վրա եւ այլուր:

Հատկանշական է, որ Արմեն Ռոնովի ֆիլմերը միշտ կինոքննադատների քննադատությանն են արժանանում, բոյկոտվում է, սակայն դա պատճառ չի հանդիսանում ռեժիսորի համար` ընկճվելու եւ դադարելու ստեղծագործել:

«Այս ֆիլմով մենք ճիշտն ենք պատմելու, ներկայացնելու` դեսպոտներին, ինչպես նաեւ խոսելու ենք սիրո մասին»,- ասաց ռեժիսորը եւ ավելացրեց, որ ներկայացվելու է նաեւ, թե ինչպես են արյան գնով հասնում գահի: Նա անդրադառնալու է նաեւ հոգեւորականներին, սակայն ոչ այնպես, ինչպես ընդունված է վերջիններիս ներկայացնել:

Ֆիլմը կլինի կարճամետրա՞ժ, թե՞ լիամետրաժ, ռեժիսորը չցանկացավ ասել` մեկնաբանելով. «Անկեղծ չգիտեմ, թե ի՞նչ է ընդհանրապես ժանրը, նման բաների չեմ հավատում: Չեմ կարող ասել, թե ո՞ր ժանրին կպատկանի, կամ որքան կտեւի: Ես ստեղծում եմ ու ներկայացնում հանդիսականի դատին: Նույնիսկ, երբ ֆիլմերս տարբեր փառատոների եմ ուղարկում, չեմ նշում ո՛չ ժանրը, ո՛չ էլ մետրաժը: Եթե իրենք 62 րոպեն լիամետրաժ են համարում, ապա թող իրենք էլ նշեն դա»:

Նշենք, որ ֆիլմի նկարահանումներին աջակցում է Ազգային կինոկենտրոնը, ՀՀ մշակույթի նախարարությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայ-ռուսական համալսարանը, Գաֆեսճեան արվեստի կենտրոնը եւ Ռոնով կինոարվեստանոցը:

Ֆիլմը նախատեսված է 12-ից բարձր տարիքի անձանց համար եւ հանդիսականի դատին կհանձնվի 2014թ.-ին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԾԱԳԵԼ Է 12 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ ԱՌԱՋ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՂԱՆԿԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՎԵՍՏԱՍԵՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ Է ԱՐԱ ԲԵՔԱՐՅԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԳԵՂԱՆԿԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԵՎ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական