Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀՈՎԱԶ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

03/08/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Օգոստոս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեսագրությունը, որը վերջին վեց տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով: Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրծաձոր գյուղի շրջակայքում եւ ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, որպես հատուկ պահպանվող տարածք, վերահսկում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, բրիտանական Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդեռլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) աջակցությամբ:

Երեկ «Հայելի» մամուլի ակումբում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն համատեղ ներկայացրին ապաստարանում նկարահանած տեսագրությունը, ինչպես նաեւ հիշատակված ապաստարանում բնապահպանության եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները:

Քանի որ տեսախցիկը սկսում է նկարահանել շուրջ 5 վայրկյան ուշացումով, ներկայացված տեսագրությունում առայժմ երեւում է խոշոր այս կատվազգիների ներկայացուցչի միայն պոչը:

Ապաստարանի բոլոր թաքնված տեսախցիկներն արդեն տեղափոխվել եւ տեղադրվել են հովազի գտնվելու հավանական շավղի ամբողջ երկայնքով` առաջիկայում գիշատչին ամբողջությամբ տեսագրելու նպատակով: Տեսագրությունն, այնուամենայնիվ, վկայում է անորսալի այս կենդանու գոյության փաստի մասին եւ ապացուցում վերջինիս ներկայությունը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: 2012 թվականի գարնանը նույն այն տարածքում, որտեղ հնարավոր է եղել նկարահանել հովազին, ապաստարանի անտառապահները նկատել են հովազի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի եւ կղանքի նմուշները: Դրանք անմիջապես ուղարկվել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու հետ համագործակցող Իսրայելի լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են կովկասյան հովազին (Pantera pardus saxicolor):

2013 թվականին իրականացված նկարահանման տեսագրությունը վերջնականապես ապացուցում է, որ կովկասյան հովազը կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընտրել է որպես ապահով կենսամիջավայր, ուր առկա է բավարար սնունդ, եւ ապահովված են իր գոյությանն անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները: Ըստ որոշ տվյալների, Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես «քոչվորներ» են: Մեկ հովազի բնական միջավայրն ապահովելու համար անհրաժեշտ է շուրջ 18,000 – 25,000 հա տարածք: Այս կատվազգիների բազմացումը կրճատվել է հիմնականում որսագողության եւ կենսամիջավայրի վերացման պատճառով, ինչը հետեւանք է գերարածեցման, մեծ ծավալով իրականացվող քաղհանի եւ անտառահատման: Ներկայումս խոշոր այս գիշատչի բնական միգրացիոն միջանցքը հարավային Հայաստանի Զանգեզուրի եւ Մեղրիի լեռներն են:

Երկարաժամկետ հեռանկարում Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդեռլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) հետ համատեղ փորձելու է ընդլայնել ապաստարանի տարածքը` կիրառելով արդյունավետ կառավարման նույն մոտեցումը նաեւ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ տարածքներում: Դա հնարավորության կտա Հայաստանի կենսաբազմազանությունը, մասնավորապես` այս խոշոր եւ գեղեցիկ գիշատիչին, պահպանել ապագա սերունդների համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

5 ՏԱՐՈՒՄ ՕԶԲԻԼԻՍԸ «ՍՊԱՐՏԱԿՈՒՄ» ՄՈՏ 10 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՎԱՍՏԱԿԻ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

5 ՏԱՐՈՒՄ ՕԶԲԻԼԻՍԸ «ՍՊԱՐՏԱԿՈՒՄ» ՄՈՏ 10 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՎԱՍՏԱԿԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական