Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԴՈԼՈՒԽԱՆՈՎԱՆ ՀԱՂԹՈՂԻՆ ԶԻՋԵՑ ԿԵՍ ՄԻԱՎՈՐՈՎ

Ֆրանսիայի Ավուան քաղաքում անցկացված շախմատի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Եվգենիա Դոլուխանովան 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով 375 մասնակիցների մեջ զբաղեցրեց 12-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, ռումինացի Վլադ-Քրիստիան Ժիանուին:

Դոլուխանովան մրցաշարում անպարտելի մնաց: Նա հաղթեց Ռաֆայել Դուտրեուլին, Բերտրանտ Գրոլեմանդին, Գրեգորի Նաուդիոնին եւ Լեներտ Լենսերտսին, հաշտություն կնքեց Կառլ Մեսինգերի, Ալեքսանդր Ջեբուաձեի, Կոստին Միրոնի, Կամրան Շիրազիի եւ Մաքսիմ Լագարդեի հետ: