Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Ազգ» օրաթերթում հուլիսի 30-ին հրապարակված «Օքսֆորդից Երեւանՙ 4 օր, Երեւանից… Երեւանՙ 13 օր» հոդվածի կապակցությամբ «Հայփոստ» ՓԲԸ հայտնում է, որ տվյալ առաքանին մուտք է գործել «Հայփոստ» ՓԲԸ Փոստի փոխանակման եւ տեսակավորման կենտրոն 2013թ.-ի հուլիսի 17-ին, այլ ոչ թե հուլիսի 7-ին, ինչպես նշված է հոդվածում: Հաջորդ օրըՙ հուլիսի 18-ին, առաքանին տեղափոխվել է Երեւանի թիվ 0025 փոստային բաժանմունք եւ 2 օրվա ընթացքումՙ հուլիսի 20-ին, առաքանին հանձնվել է հասցեատիրոջը:

Ըստ այդմ ծառայությունը «Հայփոստ» ՓԲԸ կողմից մատուցվել է պատշաճ կարգով, տվյալ փոստային ծառայություն համար սահմանված կանոնների համաձայն:

«Հայփոստ» ՓԲԸ


Խմբ. կողմից. – Սույն ռեպլիկը տպելիս մենք լսել ենք նախ հարգարժան գիտնականին եւ ուղղորդվել փոստային ծրարի կնիքի ամսաթվով:

Եթե դա, այնուամենայնիվ, պայմանավորված է կնիքիՙ ամսաթվային շփոթմունքով կամ սխալով, ապա ոչ միայն մասնավոր այս պարագայում, այլեւ ընդհանրապես երեւույթը հղի է անկանխատեսելի հետեւանքներով (դրանք կարող են լինել ֆինանսական, քաղաքական եւ այլն), ինչն ավելի պատասխանատու արարք է, քան թերեւս փոստային բաժանմունքից առաքանին հասցեատիրոջըՙ թեկուզ բավական ուշացումով հասցնելը: