Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ ԴԻԼԻՋԱՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ի. Պ.

Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-28-ը իր ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրներից, նրանց մեջ կային նաեւ երեխաներ Սփյուռքից:

Ամառային ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական ու բնապահպաական խնդիրների ուսումնասիությամբ, իսկ արդյունքները ներկայացրել են հուլիսի 27-ինՙ փակման երեկոյի ժամանակ: Երեկոն շարունակվել է ազգային երգերով, պարերով, որոնք ներկայացրել են հենց ճամբարի մասնակիցները:

Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի եւ Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը: Հիշեցնենք, որ Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014-ի սեպտեմբերին: