Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԷԴՈՒԱՐԴ ԷԼԲԱԿՅԱՆԸ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Կյանքից հեռացավ ճանաչված խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Մեխակի Էլբակյանը: Նա իր ողջ գիտակից կյանքը նվիրեց հայ երգարվեստի զարգացմանը: Նրա ղեկավարած երգչախմբերը հասան մեծ բարձունքների ինչպես մեր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Իսկ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում նրա գործունեության 40-ից ավելի տարիների ընթացքում կրթվեցին եւ դաստիարակվեցին բազմաթիվ սերունդներ: Կատարողական եւ մանկավարժական բնագավառներում նրա ավանդը բարձր է գնահատել ՀՀ կառավարությունը:

1985թ.-ին նրան շնորհվել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 2003-ին արժանացել է ՀՀ նախագահի շնորհակալագրի, իսկ 2012թ.-ին` ՀՀ վարչապետի շնորհակալագրի:

Էդուարդ Էլբակյանի վառ հիշատակը հավերժ կմնա նրա ընկերների եւ ուսանողների սրտերում:

Էդուարդ Էլբակյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, ժամը 13-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցուց: