Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԻ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Ի. Պ.

Հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպահայերի 3-րդ համագումարը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ Հայաստանից, Արցախից ու եվրոպական տարբեր երկրներից: Առաջիկա համագումարի աշխատանքներին երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադարձավ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը :

Համագումարի առաջնային խնդիրներից է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվելը: Գասպար Կարապետյանը նշում է` պետք է հասնել այնպիսի քայլերի, որ մեր պահանջներն ավելի լսելի դառնան Թուրքիայի ու միջազգային հանրության համար: Եվ հիմնական խնդիրներից մեկն է, որ Թուրքիան ոչ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլեւ ընդունի հատուցման պահանջը: Պարոն Կարապետյանի փոխանցմամբ` Եվրոպահայերի առաջին համագումարը տեղի է ունեցել 2003-ին, իսկ երկրորդը` 2007-ին:

Գասպար Կարապետյանը, խոսելով նաեւ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աշխատանքներից, նշեց ջավախահայության իրավունքների եւ Ջավախքում հայերեն լեզվի պաշտպանության մասին: Հանձնախմբի պահանջներից մեկն է, որ Ջավախքում հայերենը դառնա երկրորդ լեզու, իսկ հանգանակությունները, որոնք հատկացվում են Ջավախքին, պետք է օգտագործվեն միայն ջավախահայերի խնդիրների լուծման համար: