Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ, ԶԱՅՐԱՑԱԾ ՎԱՐՈՐԴ

25/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մ. Խ.

Չգիտենք` ո՞ր շրջանակներն են ուղղորդում տրանսպորտի սակագնի դեմ քաղաքացիական բողոքը, բայց որ ուղղորդվում է` վկա են բաժանվող բենզինի կտրոնները, գլխարկներն ու վերնազգեստները կամ գունավոր տպված բողոքի պաստառները, որոնք փող արժեն: Թե հիմա բացի քաղաքացիական ակտիվիստների ազնիվ նպատակներից` ո՞վ ինչ ձուկ է ուզում որսալ բողոքի այս նոր ալիքի վրա, շուտով պարզ կլինի: Ինչպես եւ այն, թե ինչու հենց այս պահին ծագեց տրանսպորտի թանկացման չհիմնավորված որոշումը, եւ թե ինչպես է այս բոլորը ժամ առ ժամ արժեզրկում քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցած քաղաքական եւ հանրային ռեսուրսը:

Սակայն հայերի թշնամիներն անգամ չէին կարող հասարակությունը բարիկադների բաժանելու այնպիսի առիթ մոգոնել, ինչպիսին տրանսպորտի թանկացումն է: Մի օրինակով ինքներդ եզրահանգեք:

Թիվ 41 երթուղու ավտոբուս բարձրացած ակտիվիստը դիմեց ուղեւորներին. «Ժողովուրդ, վճարում ենք 100 դրամ»: Ու … սկսվեց: Ուղեւորների մի մասը ակտիվիստի կողմն էր, բազմաթիվ արգումենտներ բերեցին, թե ինչու չպետք է 150 դրամ վճարեն: Մյուսներն ասում էին, թե վարորդը մեղք չունի, նրանից պլան են ուզում, ժողովուրսը սխալ տեղ է բողոքում, թող գնա-քաղաքապետարանը պայթեցնի: Մյուսներն ասում էին, որ ամեն ինչի մեղավորը նախագահն է, օլիգարխներին բուծել-բաց է թողել ժողովրդի վրա: Ու խոսում էին բոլորը, մեկը մյուսին չլսելով, ակտիվիստն էլ դեռ մի լավ բորբոքում էր կրքերը: Ի վերջո` երիտասարդ վարորդը եւս կատաղեց, ու կանգառ անելուց հետո ամեն անգամ շրջվում ու մեկ րոպե կրքով բանավիճում է, թե վարորդի անունը այս աղմուկ-աղաղակում, բողոքի գործողություններում չպետք է տալ, նա ինչպես ստանում էր 50 հազար դրամ 100 դրամ սակագնի ժամանակ, նույնն էլ այսօր է ստանում, նրա դեմ պետք է չէ ժողովրդին հանել` մի քանի վարորդ հիվանդանոցներում են, քանի որ ծեծվել են ուղեւորների կողմից: Իսկ գործադուլ ինքը չի անի, քանի որ ընտանիք է պահում: Այս կարգի կրքերով ավտոբուսն ընթանում էր Ավանից սկսած մինչեւ Վերնիսաժի հատված` ամեն րոպե վթարի սպառնալիքը բորբոքված վարորդի առկայությամբ աչքի դեմ:

Ընդհանրացումները` հետագայում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՎՃԱՐԵՔ 100 ԴՐԱՄ ԵՎ ԺՊՏԱԼՈՎ ԻՋԵՔ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ՞ՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐԻՑ ԿԴԱՌՆԱ՞ՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական