Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎՃԱՐԵՔ 100 ԴՐԱՄ ԵՎ ԺՊՏԱԼՈՎ ԻՋԵՔ»

25/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում բողոքի ցույցեր անող երիտասարդների պաստառների մակագրություններում կա եւս մեկ ուշագրավ կոչ: Պաստառներից մեկի վրա կարդում ենք` «Վճարեք 100 դրամ եւ ժպտալով իջեք», ու այստեղ շատ կարեւոր է «ժպտալով» բառը: Այսինքնՙ երիտասարդները ոչ միայն սովորեցնում են ժողովրդին` քաղաքացի լինել ու մնալ, այլեւ մի տեսակ մթնոլորտ են փոխում, հասարակական մթնոլորտ` կոչ անելով` «ժպտալ»:

Դժվար է այս պահին ասել, թե ինչով կավարտվի այս շարժումը: Մի բան ակնհայտ է, այս երիտասարդները այս Հայաստանի քաղաքացի չեն ցանկանում լինել, նրանք իրենց Հայաստանն են ուզում, նրանք ունեն իրենց Հայաստանն ունենալու իրավունքը, եւ նրանց պետք չէ այսօր կոտրել: Մի բան, ի վերջո, պետք է այս ժողովուրդը այս երկրում թույլ չտա, եթե անգամ ժողովուրդը ճիշտ չէ, իսկ ժողովուրդը երբեք չի սխալվում:

Դառնանք «ժպիտ»-ին: Ուրեմն մեզ կոչ են անում ժպտալ: Իսկ կա՞ն մեր քաղաքում ժպիտ առաջացնող բաներ: Ծաղիկները շատացել են, գետնանցումները մաքրվում են, բակային անցումները նկարազարդված են, երիտասարդները` գովելի համարձակ են, տրասպորտը նույնն է, չնայած հիսուն տոկոսով թանկ է, բայց ժպտալու առիթը ո՞րն է: Օրինակՙ Բաղրամյան պողոտայում տեղակայված Մեծ Բրիտանիայի շենքի պատին, հասկանալի է, բրիտանական դեսպանատան թույլտվությամբ, հնարավոր է անգամ նախաձեռնությամբ, գունավոր տառերով գրվել է` «It”s boy». հիշեցնենք, երկու օր առաջ բրիտանական թագավորական ընտանիքը համալրվեց արքայազն Ուիլյամի ու Քեյթի տղա առաջնեկով: Եվ ահա բրիտանական դեսպանատունը ավետում է այդ մասին: Բայց, ամենակարեւորը, հնարավոր չէ նայել այդ մակագրությանը ու չժպտալ…

Խնդիրն այն է, որ այդ մակագրությունը ճիշտ է, Երեւանում է, բայց բրիտանական դեսպանատան պատին է, նախաձեռնությունն էլ մերը չէ: Մեր պատերը մռայլ են, գորշ, տխուր, թախծոտ, էլիտար, բարձրահարկ, մի տեսակ սառը…

Այդուհանդերձ, ընտրությունն իհարկե ձերն է` 100 կամ 150 դրամ վճարելու երթուղայինի վարորդին, բայց «ժպտալով իջեք», եւ ոչ միայն` իջեք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ ՍԽԱ՞Լ ԷԻՆ ԶՐԿԵԼ

Հաջորդ գրառումը

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ, ԶԱՅՐԱՑԱԾ ՎԱՐՈՐԴ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԲՈՐԲՈՔՎԱԾ ԿՐՔԵՐ, ԶԱՅՐԱՑԱԾ ՎԱՐՈՐԴ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական