Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ԱՂՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է «ԱԼԱՇԿԵՐՏՈՒՄ»

«Միկայի» նախկին ավագ Աղվան Մկրտչյանը մտադրվել էր կարիերան շարունակել Լիբանանում, սակայն ներկայումս մարզվում է Մարտունու «Ալաշկերտում»: Ինչպես նշել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը, հնարավոր է, որ Աղվանը պայմանագիր կնքի թիմի հետ:

«Ալաշկերտում» փորձաշրջան է անցնում «Ուլիսի» նախկին պաշտպան Լեւան Ակոբիան: «Ալաշկերտը» հրաժարվել է Իտալիայի B սերիայում հանդես եկած իտալացի պաշտպանից, որը փորձարկվում էր թիմում: