Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՛Չ 150 ԴՐԱՄԻՆ

24/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մայրաքաղաքում անհանգիստ է

Մայրաքաղաքում արդեն չորրորդ օրն էՙ կրքերը չեն հանդարտվում: Հասարակական տրանսպորտի 50 տոկոսով թանկացումն իր հետ բերեց դժգոհությունների մի մեծ ալիք, ինչն ուղեկցվում է բողոքի ակցիաներով ու թռուցիկների բաժանմամբ: «Free car» ակցիային երեկ միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, դերասաններ, լրագրողներ: Նրանք մեքենաներին փակցրել են «Ո՚չ 150 դրամ»-ին պաստառն ու մարդկանց կենտրոնից անվճար տանում են ծայրամասեր: Բազմաթիվ քաղաքացիներ փողոցներում շրջում էինՙ վանկարկելով «100 դրամ» եւ կոչ անելով քաղաքացիներինՙ միանալ եւ համընդհանուր պահանջել տրանսպորտի սակագնի իջեցում:

Երեկ առավոտյան բողոքի ակցիա է տեղի ունեցել քաղաքապետարանի դիմաց: Ավելի քան 200 քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ պահանջել են սակագնի իջեցում: Նրանք շեշտել են, որ գծի տերերի պատճառով վարորդները վերածվել են քիլերների ու հաճախ խախտում են օրենքը, միայն թե կարողանան գծի տիրոջ պարտադրած գումարը վճարել:

Հետաքրքրական է, բազմաթիվ վարորդներ դեմ չեն արտահայտվում, երբ քաղաքացիները 150 դրամի փոխարեն 100 են վճարում: Երեկ 82 եւ 46 երթուղային տաքսիների վարորդները հայտարարել են, որ իրենք վերադառնում են նախկին սակագնին եւ քաղաքացիներից պահանջելու են 100 դրամ: Ըստ շրջանառվող լուրերիՙ գործադուլ են հայտարարում նաեւ երրորդ համարի ավտոբուսների մի քանի վարորդներ:

Այս ամենին լուռ հետեւող եւ սոցիալական դժգոհությունը շոու անվանող քաղաքապետարանում երեկ լուռ էին:

Կայքերից մեկին տված հարցազրոււյցում Երեւանի ավագանու անդամ Աստղիկ Գեւորգյանը նշել էր, որ իրենք էլ են մտահոգված, եւ քաղաքապետարանում տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում է սկսվել, որին մասնակցել են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները: Սակայն քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ տեղի է ունեցել սովորական նիստ, թե ինչ հարցեր են քննարկվել նիստի ժամանակ, քաղաքապետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ քննարկմանը չի մասնակցել եւ տեղեկատվությանը չի տիրապետում:

Ինչեւէ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Բարեւ, Երեւան» դաշինիքի անդամներն արդեն հայտնել են, որ դեմ են սակագնի թանկացմանը, եւ ամենայն հավանականությամբ հինգշաբթի այդ հարցը կքննարկվի:

Հասարակության մեջ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս. եթե ավագանին չի հաստատել որոշումը եւ այն չի դրվել ավագանու քննարկմանը, ապա ինչպե՞ս է որոշվել բարձրացնել սակագինը եւ որեւէ տեղ չամրագրված որոշումը կիրառել:

Բողոքի ակցիայի մասնակիցները համոզված են, որ եթե շարունակեն նույն ոգով եւ պատրաստակամությամբ, ապա վաղ թե ուշ քաղաքապետարանն ու կառավարությունն ուշադրություն կդարձնեն հասարակական դժգոհությանն, ու տրանսպորտի սակագինը կվերանայվի:

Ավելի ուշ քաղաքապետարանում երեկ տեղի ունեցավ Ավագանու իրավական հարցերի խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց սակագների հարցը: Երկար, խառն քննարկումներից հետո նիստն ավարտվեց անարդյունք, որեւէ նոր որոշում չառնվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՂՎԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է «ԱԼԱՇԿԵՐՏՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

Երեկվա զորահանդեսն ընտրությունների նախաշեմին կազմակերպված քարոզչական միջոցառում էր. Հայկ Նահապետյան

29/05/2026

Երեկվա զորահանդես-հաշվետվությունը զուտ քարոզչական միջոցառում էր, որի սպառողը ՀՀ քաղաքացին էր, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական