Երեւանի «Բանանցը» Ժոլտ Հոռնյակի գլխավորությամբ շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Եթե անցյալ տարի ակումբի ղեկավարությունը որոշել էր ապավինել սեփական մարզադպրոցի կադրերին, ապա այս անգամ կրկին թիմ են հրավիրվել լեգեոնականներ, որոնք առայժմ փորձաշրջան են անցնում «Բանանցում»: Թիմին է միացել նաեւ «Ռուբինի» երիտասարդական կազմում հանդես եկած Մարատ Դոյատին, իսկ այսօր Երեւան կժամանեն եւս 2 լեգեոնականներՙ Ֆոֆանա Սեկուն եւ Իսմայիլա Դիարան:
Մինչեւ առաջնության մեկնարկը «Բանանցը» Իջեւանի «Արնար» մարզադաշտում ընկերական 2 հանդիպում կանցկացնի վրացական ակումբների հետ: Այսօր «Բանանցը» կմրցի Վրաստանի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճած Ցխինվալիի «Սպարտակի» հետ, իսկ հուլիսի 28-ին մրցակիցը կլինի առաջին խմբի առաջատարներից մեկըՙ Թբիլիսիի «Սիսկոն»: