Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՈՒՐԱԴ-ՀՈՊԿԻՆՍ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

23/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադի եւ անվանի ամերիկացի բռնցքամարտիկ Բեռնարդ Հոպկինսի մենամարտը կկայանա հոկտեմբերի 19-ին ամերիկյան Ատլանտիկ Սիթիում: Այդ մենամարտում կվիճարկվի Հոպկինսին պատկանող IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի գոտին: Այս մասին հայտարարել է Golden Boy պրոմոութերական ընկերության գործադիր տնօրեն Ռիչարդ Շեֆերը:

Ինչպես հայտնել էինք, 2 բռնցքամարտիկների մենամարտը նախատեսված էր հուլիսի 13-ին Նյու Յորքում: Կարո Մուրադն արդեն սկսել էր նախապատրաստվել մարզական իր կարիերայի ամենավճռորոշ մենամարտին, սակայն ամերիկյան իշխանությունները նրան մուտքի վիզա չէին տրամադրել: Այն ժամանակ Կարո Մուրադը հայտարարել էր, որ լավ է ուսումնասիրել մրցակցին եւ կփորձի օգտագործել վերջինիս սխալներն ու նվաճել IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո նա կցանկանար ռեւանշի հասնել WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Նատան Կլեւերլիի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2010-ի սեպտեմբերին վերջինիս հետ մենամարտում Կարո Մուրադը 10-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկվել: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում դա Մուրադի միակ պարտությունն էր: 25 մենամարտ հայ բռնցքամարտիկը շահել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Վերջին մենամարտը Կարո Մուրադն անցկացրել է անցյալ տարվա հունիսի 2-ին Դանիայի Հեռնինգ քաղաքումՙ 8-ռաունդանոց մենամարտում տեխնիկական նոկաուտով հաղթելով Սանդրո Սիպրոշվիլուն:

Բեռնարդ Հոպկինսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 63 մենամարտերից 53-ում հաղթել է, 6-ում պարտվել է, 2-ն ավարտել է ոչ-ոքի: Վերջին մենամարտը Հոպկինսն անցկացրել է այս տարվա մարտի 9-ինՙ միավորներով հաղթելով Կլոդ Տավորիսին:

Հուսանք, որ այս անգամ վիզայի հետ կապված խնդիրներ չեն լինի եւ Կարո Մուրադի եւ Բեռնարդ Հոպկինսի մենամարտը վերջապես կկայանա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԵՆՐԻԿ ԵՎ ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Հաջորդ գրառումը

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՄԻԿՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական