Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«ՀԵՆՐԻԿ ԵՎ ԳԵՐՈՆՏԻ ԹԱԼԱԼՅԱՆՆԵՐԻ» ՓԱՌԱՏՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Այսօր, հուլիսի 23-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (հասցե` Իսահակյան փ. 1շ) տեղի կունենա Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը:

Համերգային ծրագրում կհնչեն Լ. Վան Բեթհովեն, Ա. Խաչատուրյան եւ Յ. Բրամսՙ Ջուլիետա Վարդանյանի (դաշնամուր), ԱՄՆ-ից Մաքսիմ Լանդոյի (դաշնամուր) եւ Վադիմ Լանդոյի (կլարնետ), Գերմանիայից մեր հայրենակից Հովհաննես Մոկացյանի (ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (ջութակ), Մերի Դոլմազյանի (ալտ), Արամ Թալալյանի (թավջութակ) կատարմամբ:

Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը նվիրվում է Ա. Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին: Փառատոնի ողջ ընթացքը` հունիսի 26-հուլիսի 23-ը, ուղեկցվեց համերգային ծրագրերով կոմպոզիտորների, կատարողների մասնակցությամբ Հայաստանից եւ սփյուռքից:

Մուտքը համերգասրահ ազատ է: