Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆՔԱՆ ԳՈԼԵՐ ԽՓԵԼ, ՈՐ «ԿՈՒԲԱՆԸ» ՄՇՏԱՊԵՍ ՀԱՂԹԻ»

19/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ազգային հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսի համար ՌԴ առաջնությունը հաջող սկսվեց: Կազանի «Ռուբինի» հետ մեկնարկային խաղում Արասը տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավՙ փրկելով «Կուբանին» պարտությունից: Ներկայացնում ենք Օզբիլիսի հարցազրույցը ռուսական «Իզվեստիայի» թղթակցի հետ:

– Նախ շնորհավորում եմ «Ռուբինի» դարպասը խփած անհավանական գոլի առթիվ: Հաճա՞խ ես նման գեղեցիկ ու կարեւոր գոլեր խփել:

– Շնորհակալություն: Գուցե կարեւորության առումով այդ գոլը քչերից մեկն էր: Իսկ գեղեցիկ գոլեր շատ եմ խփել:

– Ինչպիսի՞ն է տրամադրությունդ մեկնարկային խաղից հետո:

– Մարտական: Հաշվի առնելով, որ «Ռուբինը» դեռեւս 1-ին խաղակեսում 10 հոգով էր մնացել, մենք մեծ ուժերով առաջ նետվեցինք: Սակայն մրցակիցը դիմագրավեց մեր գրոհներին եւ նույնիսկ բացեց հաշիվը: Ուրախ եմ, որ ինձ հաջողվեց գոլ խփել ու վերականգնել հավասարակշռությունը: Գուցե մենք ավելիին էինք արժանի: Սակայն մյուս կողմից «Կուբանի» դարպասապահ Բելենովը հիանալի խաղ ցուցադրեց եւ մի քանի անգամ փրկեց թիմին: Ընդհանուր առմամբ հանդիպման արդյունքը կարելի է օրինաչափ համարել:

– Այս տարի «Կուբանն» առաջին անգամ մասնակցելու է եվրոգավաթների մրցաշարին: Անհամբերությա՞մբ ես սպասում մեկնարկին:

– Իհարկե: Մեզ շատ դժվարին մրցաշար է սպասում: Անցած մրցաշրջանում թիմը գերազանց արդյունքի հասավ, ուստի պետք է հաստատենք մեր կարգը: Մենք հուսալի խաղ ցուցադրեցինք ողջ մրցաշրջանում, ընդ որում բոլոր մարզիչների օրոք: «Կուբանում» հիանալի կոլեկտիվ է ձեւավորվել, ունենք նոր մարզիչ, որի գլխավորությամբ եւս քրտնաջան մարզվում ենք:

– «Կուբանը» կարո՞ղ է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր նվաճել:

– Դա հեշտ խնդիր չի լինի, քանի որ որակավորման 3-րդ փուլից հետո մեզ լուրջ մրցակից բաժին կհասնի: Սակայն նախ պետք է հաղթահարել առաջին արգելքը:

– Ի՞նչ խնդիրներ ես դրել քո առջեւ նոր մրցաշրջանում:

– Կցանկանայի հնարավորինս շատ գոլեր խփել, որպեսզի «Կուբանը» մշտապես հաղթի: Ճիշտ է, ինձ համար գոլ խփելն առանձնակի նշանակություն չունի: Կարեւորը, որ «Կուբանն» անհրաժեշտ միավորները վաստակի: Մեր խնդիրն է նախորդ մրցաշրջանից վատ հանդես չգալ: Սակայն հնարավոր է, որ նաեւ գերազանցենք անցած տարվա ցուցանիշը:

– Մեկ մրցաշրջանի ընթացքում «Կուբանում» 4 մարզիչ փոխվեց: Ո՞րն է մարզչական հերթափոխի պատճառը:

– Տվյալ դեպքում ցուցանիշը պետք է լինի թիմի արդյունքը: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր մարզչի օրոք թիմն առաջադիմել է եւ արդյունքում Եվրոպայի լիգայի ուղեգիր է նվաճել: Եթե ամեն ինչ վատ լիներ, ապա կարելի էր ասել, որ մարզիչների հաճախակի փոփոխությունը հիմնախնդիր է:

– Առջեւում «Կուբանին» դժվարին մրցախաղեր են սպասում «Զենիթի», «Սպարտակի» եւ ԲԿՄԱ-ի հետ: Որքա՞ն միավոր եք նախատեսում վաստակել այդ հանդիպումներում:

– Մենք լրջորեն ենք նախապատրաստվում այդ խաղերին: Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ մենք կարող ենք հավասար պայքար մղել ուժեղ ակումբների դեմ: Նախորդ մրցաշրջանում առաջատարների հետ հանդիպումների մեծամասնությունն ավարտել ենք ոչ-ոքի: Այս տարի կփորձենք մեր լավագույն խաղը ցուցադրել եւ հաղթել յուրաքանչյուր մրցակցի:

– Շատ է խոսվում, որ դու հավանաբար կհեռանաս «Կուբանից»: Տրանսֆերային պատուհանի փակմանը 1,5 ամիս է մնացել:

– Ֆուտբոլում երբեք չպետք է բացառել ոչինչ, ամեն ինչ հնարավոր է: Ինձ դուր են գալիս «Կուբանն» ու թիմի երկրպագուները: Անում եմ ամեն ինչ ուժերիս ներածի չափով: Եկեք չզբաղվենք գուշակությամբ: Կապրենքՙ կտեսնենք:

– «Կուբան» է տեղափոխվել հանրահայտ Ջիբրիլ Սիսեն: Նա իրո՞ք կուժեղացնի թիմի կազմը: Կարծիք կա, որ նա եկել է Ռուսաստան գումար վաստակելու:

– Չեմ կարծում, թե նա միայն դրա համար է եկել: Զգացվում է, որ նա գոլեր խփելու եւ հաղթանակներ տանելու կարոտ է: Ինձ թվում է, որ Սիսեն մեծ օգուտ կբերի թիմին, կուժեղացնի կազմը: Նա հսկայական փորձ ունի, հանդես է եկել մի շարք անվանի ակումբներում: Հաճելի է նման բարձրակարգ ֆուտբոլիստին «Կուբանի» մարզաշապիկով տեսնելը:

– Ի՞նչ է կատարվում Հայաստանի ազգային հավաքականի հետ, որը նախ սեփական հարկի տակ պարտվում է Մալթային, ապա հյուրընկալվելիս ջախջախում է Դանիային: Դեռեւս հնարավո՞ր է խմբում իրավիճակը փոփոխել եւ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել:

– Դա հենց հաստատում է իմ այն խոսքերը, որ ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Այսօր դու հաղթում ես, բայց վաղը հնարավոր է, որ պարտվես: Ինչ խոսք, ՀՀ հավաքականին դեռեւս չի բավականացնում կայունությունը, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Վերջին արդյունքը մեզ դրական զգացողություններ հաղորդեց: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել հաջողությունն ու պայքարել աշխարհի առաջնության ուղեգրի համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻ ՔԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿԴԻՄԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՙ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԱԲՈՒԶՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԳԱԲՈՒԶՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի...

ԿարդալDetails

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

15/10/2025

ՔԿ-ն հրապարակել է անձնագրերի, մկրատի, մեդալի, ստեղնաշարի նկար՝ օրվա ձերբակալությունների հիմնավորման համար

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական