Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԻ ՔԱՆԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿԴԻՄԵՆ ՀԱՑԱԴՈՒԼԻՙ ԻՐԵՆՑ ԿԵՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ

19/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազատամարտիկները օրենքների շրջանակներում կպայքարեն իրենց իրավունքների համար: Այսպիսի տեսակետ հայտնեցին Ազատության հրապարակում հավաքված իրենց կենսական պայմանների համար բարելավում պահանջող ազատամարտիկները: «20 տարի լռել ենք, բայց եկել է պահը, որ ներկայացնենք մեր պահանջներն ու ստանանք արդար լուծում»,- ասաց ազատամարտիկ Կարեն Մելիքսեթյանը:

Արդեն 6 օր հացադուլ անող Խաչիկ Ավետիսյանը բոլոր ազատամարտիկներին ու մյուս բոլոր հայ քաղաքացիներին կոչ արեց համախմբվել ու պայքարել: «Ես կշարունակեմ իմ հացադուլը մինչեւ հուլիսի 28-ը, եթե այդ օրը Ազատության հրապարակում չհավաքվի 10.000 մարդ, ես կշարունակեմ իր հացադուլը մինչեւ օգոստոսի 8-ը, եթե այդ ժամանակ էլ չկատարվեն իմ եւ իմ զինակից ընկերների պահանջները, ես կշարունակեմ իմ հացադուլը 5-ական օրերով»,- ասաց նա: Խաչիկ Ավետիսյանը հավատում է, որ իր պայքարն արդյունք է տալու:

Այսօրվանից հացադուլ կիրականացնեն նաեւ մի քանի այլ ազատամարտիկներ:

Ազատամարտիկները նաեւ հանդես են եկել հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել են ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանին նվաստացուցիչ հանգամանքներում դատարան բերման ենթարկելու փաստը:

Մոտ երկու ամիս շարունակվող ակցիաների ընթացքում ազատամարտիկներին երկու անգամ ընդունել է գործադիր մարմնի ղեկավար Տիգրան Սարգսյանը: Հուլիսի 17-ին կայացած հանդիպման ընթացքում նա նշել է, որ որոշակի աշխատանք է կատարվել ըստ գերատեսչությունների, մասնավորապես ազատամարտիկներին հուզող խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկություններ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը: Քննարկվել են ազատամարտիկների կարգավիճակի եւ ցուցակների ճշգրտմանը, կարգավիճակին համապատասխան ծրագրերի իրականացմանը (բնակարանային ապահովում, բուժօգնություն, կրթություն, կոմունալ ծախսեր, կենսաթոշակներ եւ նպաստներ), հայրենասիրական դաստիարակությանը, ազատամարտի վերաբերյալ թանգարանային գործունեությանը եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքային խմբերի շրջանակում ազատամարտիկները կհամագործակցեն պատասխանատու պետական մարմինների հետ` բարձրացված խնդիրները բազմակողմանի քննարկելու եւ լուծման ընդունելի տարբերակներ մշակելու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՊԱՔԻՆՄԱՆ ՄԱՂԹԱՆՔ

Հաջորդ գրառումը

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆՔԱՆ ԳՈԼԵՐ ԽՓԵԼ, ՈՐ «ԿՈՒԲԱՆԸ» ՄՇՏԱՊԵՍ ՀԱՂԹԻ»

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ԱՅՆՔԱՆ ԳՈԼԵՐ ԽՓԵԼ, ՈՐ «ԿՈՒԲԱՆԸ» ՄՇՏԱՊԵՍ ՀԱՂԹԻ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական