Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

SOS, SOS, SOS

18/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թոշակառու, արվեստի վաստակավոր գործիչ, թատերագետ, բազմաթիվ մեդալների ու պարգեւների արժանացած, երկու տասնյակ մասնագիտական գրքերի հեղինակ

Ահա թե ինչո՞ւ իրենց լավ չեն զգում մարդիկ եւ հեռանում են. պարզապես ով հնարավորություն ունիՙ հորինում է մի «նախագիծ» եւ հարկադրում մարդկանց իրենց առանց այն էլ հոգսաշատ կյանքում նոր դժվարություններ ապրել եւ որ ամենակարեւորն էՙ սուղ դրամական բյուջեից ահագին ավելորդ ծախս անել: Ինչո՞ւ, ինչո՞ւ… Գուցե նյութական հնարավորություններ ունեցողներին եւ բնակարանային ընդարձակ հարմարություններ ունեցողներին դյուրի՞ն է ամեն կարգի «շեղումներ» թույլ տալ, բայց բնակչության մեծամասնությունը, նաեւ խրուշչյովյան կառույցներում ապրող մարդիկ ի վիճակի չեն, եւ հարցը միայն դրանում չէ. այլ չարիքի մեջ, որ գալու է Հայռուսգազարդի վերջին «հայտնագործությունից» հետո: Չգիտես ինչո՞ւ նրանք «հայտնագործել» են, թե գազաջեռուցիչը կամ «կալոնկա» կոչվածը լողարանում թողնելը վնասակար է, եւ պահանջում են տանել ու խցկել նեղլիկ խոհանոցը… Ճիշտ հակառակն եմ կարծում. դա հենց երեւանյան խոհանոցը խցկելըՙ ԽԻՍՏ ՎՆԱՍԱԿԱՐ Է եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ: Փորձեք երկու կամ երեք գազօջախ միասին վառել եւ կտեսնեք, թե ինչպես են էլեկտրական կամ այլ սարքերը շիկանում: Անպայման մեթան կարտադրեն «կալոնկաները»ՙ մեր խոհանոցային պայմաններում, իսկ ազատ ու անհամեմատ զով լողարան-զուգարանում (դրանք մեր տներում միասին են) ավելի անվտանգ են: Մտածում ես. մի՞թե ժամանակին մեր տաղանդավոր ճարտարապետներն ու շինարարները սխալ են արել (բացառվում է), որ մեր սուղ բնակարանային տարածքում լողարան-զուգարանում են տեղադրել: Ո՞վ կամ որտե՞ղ չեն լինում անզգույշ մարդիկ, որոնք անհրաժեշտ լրջությամբ կամ սթափությամբ չեն վերաբերվում էլեկտրական կամ գազային հանգույցներին եւ դժբախտության մեջ են ընկնում: Ինչո՞ւ պետք է արդեն ռացիոնալ ու ճշգրիտ գտնված ձեւը փոխել ՇԱՏ ԿԱՍԿԱԾԵԼԻ լուծումով: Հապա փորձեք հանել վճարման կերպըՙ կտեսնեք, որ Հայռուսգազարդի ոչ մի ծառայող չի քվեարկի իրենց «հայտնագործման» օգտին: Հիմա ահավոր բան է կատարվում. մտնում են հիշյալ ընկերության մարդիկ, ճառում, սահմանում մեծ գումար եւ սպառնում չենթարկվելու պարագայումՙ անջատել գազը: Այդպես էլ անում են: Հերիք է, արդեն իսկ նորմալ, սովորական մարդկանց համար դժվար է ապրելըՙ ինչո՞ւ ով ձեռքին սպասարկման որեւէ օղակ ունիՙ դժվարացնում է կյանքը եւ կոպեկները հաշվող բնակչի համար դժոխք ստեղծում:

Ո՞ւր եք, հայ շինարարներ, կառուցողներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ աճպարարները շարունակ մի բան հորինեն եւ մարդկանց կյանքը դժվարացնեն:

Ես հիշում եմ, թե ինչպես փետրվարի 6-ին իմ բնակարանը եկավ կուշտուկուռ մի տղամարդ, ստիպեց մեկ եւ կես ժամ չտաքացվող խոհանոցում իր ճառն ու բարբաջանքը լսելՙ գազաջեռուցիչը խոհանոց փոխադրելու մասին, իսկ մի քանի օր հետո ես նրանց գրասենյակից ստացա ինձ անհիմն զրպարտանքներ ու խախտումներ վերագրող մի գրություն, որ եթե երեք օրում չուղղվենՙ գազը կանջատվի… Քաղաքավարությանը գերիՙ ես լսեցի եւ մեկուկես ժամում այնպես մրսեցի, որ երեք ամիս անկողնուն գամվեցիՙ նստաներվի բորբոքումից… Ինչքա՜ն դեղորայք, սրսկումներ, տառապանք… Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով նմանները պիտի գան ինձ վրդովելու, վնասելու, կյանքիս սպառնալու…

Գիտե՞ք, թե քանի-քանիսնե՜րն են վառված: Եվ ինչո՞ւ չեն թողնում առանց այն էլ ողորմելի խրուշչյովյան կառույցում մի կերպ գոյատեւել… Ի՞նչ իրավունքով են մարդու տրված ոչ դյուրին կյանքը դժոխք դարձնում: Եթե ուրիշ բան էլ չհիշենքՙ հենց միայն այս ահավոր, անճիշտ եւ ՎՏԱՆԳԱՎՈՐ որոշումը բավական է, որ մարդիկ զզվեն ամեն ինչից: Ինչո՞ւ:

Ես կարող էի այս նամակի տակ անհամար ստորագրություն եւ անուններ դնել, բայց մի՞թե պարզից էլ պարզ այս խնդիրը դժվար է պատկերացնել: Աղերսում եմ. այս հարցին լուրջ ու բանիմաց մարդկանց ներգրավեք եւ կանխեք այս բարբարոսական գործընթացը, որը միայն գրպան լցնելու համար է եւ չի մղված իսկապես մեր բնակիչների հանդեպ դույզն իսկ մտահոգությունից:

Սպասում եմ այս արդար, իրոք մեր ժողովրդի մտահոգությամբ լեցուն լրագրի արձագանքին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԽՑԿՈՒՄ ԵՄ-Ի ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳԾՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԳԾՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ Իշխանությունը շարունակում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հարձակումները: Եկեղեցու և հոգևորականների շահերի պաշտպանության նկատառումներով ներկայացվել են...

ԿարդալDetails

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025

Այն փաստը, որ պետությունը կոչվում է Հայաստան, չի փոխում այն փաստը, որ այն մեզ է պատկանում. ադրբեջանցի պատգամավոր

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական