Հայաստանի նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը փորձաշրջանի է մեկնել լեհական «Կրակովիա», որը հանդես է գալիս բարձրագույն խմբում: Գյոզալյանն «Իմպուլսի» կազմում անցած առաջնությունում 22 գոլի հեղինակ էր դարձել: «Իմպուլսի» լուծարումից հետո նա իր մի քանի թիմակիցների հետ մարզվում էր «Բանանցում»: