Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅԿԱԿԱՆ «ՄՈՒՍԿԱՏ» ԳԻՆԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Ֆրանսիայում անցկացված «Muscats du Monde» («Աշխարհի լավագույն մուսկատները») միջազգային գինու մրցույթում հաղթող է ճանաչվել «Արմենիա» գինու գործարանի հայկական «Մուսկատ» գինին: Ըստ eurowine.com.ue կայքի, մրցույթն անցկացվել է 13-րդ անգամ:

«Մուսկատ»-ը լավագույնն է ճանաչվել 24 երկրների 224 տեսակի գինիների շարքում, առաջ անցնելով ֆրանսիական, ավստրիական, բրազիլական, պորտուգալական գինիներից:

«Մուսկատ»-ը վարդագույն, կիսաքաղցր գինի է: