Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԱՐՉԱՊԵՏ-ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

13/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Առայժմ միայն հայտարարությունների տեսքով կարծես թե հակամարտություն է սկսվում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության միջեւ: Ավելի շուտՙ Դաշնակցությունն է հակամարտություն ձեռնարկել վարչապետի դեմ: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրեր առաջ հայտարարել էր, որ վարչապետը կեղտոտ բամբասանքներ է պատվիրում Դաշնակցության մասին եւ տեղեկատվական պատերազմի շրջանակներում պատերազմ հայտարարում կուսակցությանը: Վերջին շրջանում խոսակցություններ էին շրջանառվում, որ Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես փորձեր են արվում կուսակցության բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնելու Հրանտ Մարգարյանին: Մարգարյանի գնահատմամբՙ հատկապես ընտրություններից հետո եղել են դժգոհություններ, սակայն այդ խնդիրները հարթվել են ու շրջանառվող խոսակցությունները դրսից գործադրվող ճիգեր ենՙ Դաշնակցության մեջ ճեղքեր բացելու համար:

«Դրանց հեղինակը վարչապետն է: Տիգրան Սարգսյանն իր տնտեսական ապիկար գործունեության պատճառով Դաշնակցության կողմից քննադատության ենթարկվելուց հետո բացեիբաց հայտարարել է, որ ինքը պատերազմ է հայտարարում Դաշնակցությանը, եւ այս տեսակ կեղտոտ լրատվություն, կեղտոտ բամբասանքանման լրատվությունն իր գործն է: Մարդը, որ թույլ է, տկար, այս միջոցներով փորձում է հարցեր լուծել: Ուրիշ ոչինչ չկաՙ մենք ոչ սիրահարված ենք եւ ոչ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, եւ դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար», հայտարարել էր Հրանտ Մարգարյանը:

Նման հայտարարությանը բավական մեղմ պատասխան էր հնչել կառավարությունից: «Վարչապետը մեծ հարգանքով է վերաբերվում ավանդական կուսակցություններին, քանի որ դրանք ազգային հարստություն են», հայտարարել են կառավարությունիցՙ միաժամանակ զարմանք հայտնելով, որ Դաշնակցությունում նման տեսակետներ կան:

«Բավարարվեք եղածով», երեկ խորհուրդ տվեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՙ միաժամանակ չբացառելով, որ ՀՅԴ-ում որոշակի փոփոխություններ կլինեն:

«ՀՅԴ-ն ապրող, կենդանի կառույց է եւ, ի տարբերություն շատ շատերի, առողջ կառույց է, որտեղ անընդհատ քննարկումներ, տեսակետների բախումներ են լինում, մտքեր են առաջանում, եւ այսօր մեզ համար իսկապես այդպիսի շրջան է: Ուզենք թե չուզենք, անկախ ընտրություններին տրված մեր գնահատականներից, մենք խնդիրներ ունենք, երեք ընտրություններում մեծ հաշվով մենք ձախողվել ենք, եւ բնական է, որ մեր ներսում մենք քննարկում ենք, թողնենք մի կողմ ընտրությունների բնույթը, ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը, բայց գուցե ինչ-որ բան մեզ մոտ էլ է սխալ, մենք էլ ինչ-որ բաներում թերացել ենք: Մենք քննարկումների մեջ ենք, եւ դրանք առողջ քննարկումներ են, ոչ առաջին օրն է, ոչ էլ վերջին, որ փորձում են ՀՅԴ-ի մեջ պառակտումներ, բաժանումներ տեսնել, հանգիստ եղեք, որեւէ խնդիր այստեղ մի տեսեք»:

Այժմ Դաշնակցությունում այլ հարցով են զբաղված: Կուսակցությունը ձեռնամուխ է լինելու, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտվի: Հարցով կզբաղվի «Հրաչ Մուրադյան. Արդարության պահանջ» հասարակական շարժումը: «Մեզ պետք է, որ բացահայտվեն Հրաչ Մուրադյանի սպանության իրական մեղավորները, չենք ուզում, որ դատվեն անմեղ մարդիկ, եւ ի վերջո, այս գործի իրական բացահայտումը վստահության քվե կարող է դառնալ մեր արդարադատության համակարգի համար:

Տուժողի իրավապաշտպան, փաստաբան Մելանյա Առուստամյանը նշեց, որ տարիներ շարունակ ազատամարտիկ-գյուղապետին հետապնդել են, սպառնացել, իսկ սպանությունն այդ հետապնդումների վերջին օղակն էր: «Տարիներ առաջ հրդեհել էին Հրաչին պատկանող խոտի դեզը, ոստիկանները եկան, ասացինՙ միտումնավոր է արված, հետո առեւանգել էին Մուրադյանի եղբոր որդուն, հետո, երբ Հրաչը գնաց ազատելու եղբոր որդուն, կրակեցին նրանց մեքենայի վրա: Հիմա այդ կրակոցների գործը կարճվել է, բայց եթե չկարճվեր էլ, քննություն այնպես էր տարվում, որ մեղավորի դերում հենց Հրաչ Մուրադյանն է դառնում»:

Դաշնակցության անդամ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի դիմաց: Նրա սպանությունը կատարելու կասկածանքով արդեն 2 ամսից ավելի կալանավորվել է նույն գյուղից Արայիկ Պետրոսյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԴԵՂԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ 3-5 ՏՈԿՈՍՈՎ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԴԵՂԵՐԸ ԿԹԱՆԿԱՆԱՆ 3-5 ՏՈԿՈՍՈՎ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Հայաստանի վերանկախացումէն ի վեր, Հայաստանը դիմագրաւող տագնապներուն ու բեւեռացումներուն նկատմամբ՝ ներքին թէ արտաքին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տեսակէստն ու կեցուածքը...

ԿարդալDetails

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025

Սա պետք է իմանան կիրակի օրը Հովհաննավանք եկող բոլոր հավատացյալները. Սամվել դպիր Գրիգորյան

23/10/2025

Փորձ է արվում ամրացնել մեկ մարդու էժանագին շոուի վերածված արատավոր մենիշխանությունը. ՀՀԿ ԳՄ

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական