Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում էլ Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջեց Ղազախստանի «Ակտոբեին» եւ դուրս մնաց հետագա պայքարից: Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերից Թիմուր Կապաձեն բացեց հաշիվը: 35-րդ րոպեին «Գանձասարի» ավագ Նարեկ Բեգլարյանը գլխի հարվածով վերականգնեց հավասարակշռությունը:
Ընդմիջումից հետո կրկին աչքի ընկավ Կապաձենՙ առաջ մղելով «Ակտոբեին»: Հիշեցնենք, որ Երեւանում էլ «Գանձասարը» մրցակցին զիջել էր 1-2 հաշվով: