Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՒՅՆԻ ՏԱՐՐԱԼՈՒԾՈՒՄԸ ՀԱՅԱՑՔԻ ՄԵՋ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Ջրանկար բացիկներՙ ճանապարհէն»

Առաջին տպավորությունը Հարություն Արմենյանի նկարչությունից հոգուդ նրբորեն դիպչող հանդարտությունն է, ակնհայտ այնքան, որ այլ վերարտահայտությունների անհրաժեշտություն չես ունենում: Այսպիսի զգացողություն, սովորաբար, առաջանում է, երբ հաղորդակից ես դառնում մեկ ուրիշի հոգեկան վիճակի չափազանց մաքուր արտահայտության: Հարություն Արմենյանը այնպես է նկարում, ինչպես գրում է: Իր տպավորապաշտ նկարչությունը անմիջական արձագանքն է բնության ձայնի. այդ հարազատությունն է, որ հայտնաբերելով իր ներսում, նա կարողանում է այդքան անմիջականորեն զգալ բնության յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր փոփոխություն, ծովի խռովքի մեջ տեսնել ներքին հանդարտությունը, զգալ առավոտվա լույսից կերպափոխված ծառի սերը: Այդպիսին են նաեւ նրա գրական ստեղծագործությունները, արձակ բանաստեղծություններըՙ հանդարտ, խոհուն, մտային մաքուր վիճակների խոսքային դրսեւորումներ:

Նկարչությամբ նա փորձում է «թարգմանել» աշխարհի գունային ամբողջականության փիլիսոփայությունը, շատ նուրբ զգալով գույնի հուզականությունը, ռիթմը, մեղեդայնությունը, այսինքնՙ երկրի գեղեցկության հմայքը լույսի անդրադարձումներում:

Հ. Արմենյանի նկարներում գույնը ծնվում է լույսիցՙ ամեն օր ծագող արեւիՙ աշխարհին նետված հայացքի համբույրից: Այս մանրանկարները պատմում են հուզական նուրբ աշխարհ ունեցող էության մասին: Ջրաներկը, նկարչական այն միջոցը, որով աշխատում է հեղինակը, ավելի ընդգծում է զգացմունքի թափանցիկությունը:

Հարություն Արմենյանի ցուցահանդեսը, որ այս օրերին ընթանում է Գեղարվեստի ակադեմիայի Ալբերտ եւ Թով Բոյաջյան ցուցասրահում, կրում է «Ջրանկար բացիկներ ճանապարհէն» խորագիրը եւ ներկայացնում է փոքրաչափ բացիկներ հիշեցնող բնանկարների շարքՙ աշխարհագրական ընդգրկուն միջավայրով: Սովորաբար ճամփորդության տպավորությունների լավագույն ձեւը համարում են օրագրային գրառումները, Հ. Արմենյանի պարագայում այդ գրառումները ջրաներկ պատկերներ են: Նկարչական այս «օրագրությունը» սկսվում է իր նախնիների բնօրրանիցՙ Արեւմտյան Հայաստանից («Վանա ծով. առաջին արշալույս», «Վանի բերդը», «Տխուր Անի», «Բիթլիս», «Բերկրի ջրվեժը», «Արարատըՙ 4200 մետր եւ ավելին»), ձգվում դեպի Ամերիկյան մայրցամաք, մինչեւ ներկա իր բնակավայրըՙ Կալիֆոռնիա («Բալթիմոր զբոսայգի», «Սմիթ կղզի. Մերիլենտ», «Ճանապարհ. Արեւմտյան Վերջինիա», «Ծովեզերք. Սան Դիեգոյի մոտ» եւ այլն), ապա տարածվում Լիբանան, Սաուդյան Արաբիա, Թայլանդ, Ճապոնիա, Վենեսուելա, եվրոպական երկրներ եւ, իհարկե, հասնում Հայաստան («Նորավանք», «Գառնի», «Սեւանա ծովեզր», «Կոնդ. ավերակ տուն», «Վերացական Հաղարծին», «Օշականի ձորը»):

Ամենուր աշխարհի բազմազանության գունային նրբահյուսվածքների, դրանց փոխլրացումների, ներթափանցումների զգացողություններ են, ամենուր իշխում են հանդարտ հավասարակշռությունը, բարեբեր խաղաղությունը: Այդպես չէ՞ իրականության մեջ: Սակայն նկարչական այս դրսեւորումներում (ինչպես եւ արձակ բանաստեղծություններում) արտահայտված է կյանքի այն կերպը փիլիսոփայական, ինչն իր մեջ կրում է հեղինակը, այն էՙ բնության իմաստնության անսխալականությունը:

Այս նկարները ծառերի մանրատերեւների, ծովի լռության, սարերի մթնշաղի, լեռնալանջերին կպած մանրիկ ծաղիկների, միջօրեի տաք քարերի, կղմինդրե տանիքի կարմրի, կամրջի փխրուն նրբագծի արտաքին գեղեցկությունները փոխանցելուց բացի, բնության մեջ լինելու անմիջական զգացողություն են արթնացնում: Եվ ինչ խոսք, նկարներում տիրապետող կատարյալ հանդարտությունը ներհայեցողաբար ապրող անհատի ներքին կյանքի արձագանքն է:

Այս առումով շատ բնորոշ էր ցուցահանդեսի բացմանը Հայաստանի ամերիկյան համալսարանի վարչական տնօրենուհի Անահիտ Օրդյանի խոսքի այն հատվածը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես Լիբանանի քաղաքացիական պատերազմի մղձավանջային տարիներին Հարություն Արմենյանը իր հոգեկան հանգստությունը ստացել է օրեր շարունակ անցկացնելով ներքնահարկում նկարելով: Ըստ նրաՙ կյանքի այն դասն է դրանով փոխանցվել իրենց, որ ամենադժվար կացությունն անգամ կարող է ծնել նոր հնար, դրական նոր ելք: Սա ունի նաեւ իր երկրորդ խորհուրդը. այն էՙ կյանքն ապրել բազմակողմանիորեն, բացի սեփական մասնագիտությունից, ներսումդ կարողանալ բացել հետաքրքրությունների տարբեր աշխարհներ (Հարություն Արմենյանը 14 տարի եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը, միաժամանակ նա USLA համալսարանի պրոֆեսոր է եւ պատվո պրոֆեսոր Ջոն Հոփքինս համաճարակաբանության համալսարանի, որպես դեկան եղել է Բեյրութի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի: Հեղինակ է բազմաթիվ մասնագիտական, միաժամանակ բանաստեղծական գրքերի):

Այդ ելքը կամ նոր իրականությունը արվեստում լայն տարածում ունեցող escapism (փախուստ իրականությունից) կոչվածն է, երբ ասբուրդի հասած իրականությունը ստիպում է արվեստագետին, արտիստիկ էության տեր մարդուն իր ներսում ստեղծել-բացահայտել նոր իրականություն, նոր ճշմարտություն:

Այս տպավորությունը լրացրեց ՀԱՀ-ի հիմնադիրներից Արմեն Տեր-Կյուրեղյանը, ինչպես նաեւ Հ. Արմենյանի լեռնագնաց ընկերներից մեկը, երբ պատմեց Կլիմանջարոյի սարը միասին բարձրանալու ընթացքի եւ անհրաժեշտ դադարի մասին, երբ ի տարբերություն շատերի, որոնք նախընտրում էին հանգստի պասիվ-հորիզոնական դիրքը, Հարություն Արմենյանը վրձնի ու ջրաներկի մեջ էր այդ հանգիստը գտնում:

Գեղակադեմիայի Ալբերտ եւ Թով Բոյաջյան ցուցասրահը, թեեւ տարածքով մեծ չէ, սակայն տարիների հոգածու աշխատանքի, պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների շնորհիվ լավագույն համարում ունեցող մշակութային վայրերից մեկն է մեր քաղաքի, որտեղ իսկապես ջերմ մթնոլորտ է ստեղծվում, իհարկե, նախ եւ առաջ ռեկտոր Արամ Իսաբեկյանի հաղորդական բնույթի շնորհիվ: Այսպես անմիջական էլ նա գնահատեց հեղինակիՙ բնության տպավորությունների նրբաոճ աշխատանքները:

Նույնպես եւՙ Պողոս Հայթայանը. նա նկատեց ցուցադրված նկարների գունային ներդաշնակ անցումների, մեղմ զգացմունքների թափանցիկ արտահայտությունները: «Բարեկամներիցս մեկի տանը իր գործերից տեսա: Ասիՙ ոնց որ համբույր լինի, միամիտ, հանգիստ, մաքուր: Այս մարդը հոգու մեջ վաղուց ունեցել է այսքան գեղեցիկ լույսե՜ր»:

Այս լույսն է հենց, որ Հարություն Արմենյանի անձի շուրջ ստեղծել է մտերմիկ ջերմության այն դաշտը, անկեղծ համակրանքն ու խորը հարգանքը, նույնիսկ մեկ-երկու շփումների պարագայում, որը եւ տիրում էր ամառային այդ օրը, գեղակադեմիայի ցուցասրահում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Հաջորդ գրառումը

«ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ». ՖԻԼՄ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ԷՆ ՈՒՐԻՇ ՖՐՈՒՆԶԻԿԸ». ՖԻԼՄ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանի որդուն հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը: Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրում՝ Երիցյանների սուպերմարկետի հետնամասում: Նա ինքնասպանության...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական