Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Ւ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Զինդատախազության նախաձեռնությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերը: Աշխատանքային խումբը կուսումնասիրի այն քրեական գործերը, որոնցով ամփոփիչ որոշումները կայացվել են 2011-ի հունվարի 1-ից հետո: Աշխատանքային խմբի ներկայացրած խորհրդատվական եզրակացության հիման վրա կկայացվեն համապատասխան դատաիրավական որոշումներ: Աշխատանքային խմբի գործունեությանը հրավիրվում են մասնակցելու ՄԻՊ գրասենյակի եւ փաստաբանների պալատի մեկական ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ հիմնախնդիրներով զբաղվող Հայաստանում առնվազն երեք տարվա գործունեություն իրականացնող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մինչեւ հուլիսի 15-ը վերոնշյալ կազմակերպությունները կարող են հայտեր ներկայացնալ զինվորական դատախազություն:

Զինվորական դատախազության ուղարկած վերոնշյալ հաղորդագրությանը երեկ արձագանքել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից եւ հիշեցրել, որ դեռեւս 2 տարի առաջ օմբուդսմենի գրասենյակը ԱԺ-ին առաջարկել էր ստեղծել զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբՙ նկատի ունենալով ԱԺ-ի քաղաքական կշիռն ու չեզոքությունը նման բարդ խնդիրների լուծման պարագայում:

«Այն ժամանակ աշխատանքային խմբի մեջ ընդգրկվել էին ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Արամ Սաֆարյանը, Հրայր Կարապետյանն ու Լարիսա Ալավերդյանը, իսկ հետագայում նաեւ ապահովվել էր զինվորական դատախազության ներգրավվածությունը: Ցավոք, ԱԺ-ի համապատասխան հանձնախմբի նախաձեռնությունը թողնվեց անավարտ», հայտարարել է Կարեն Անդրեասյանըՙ հավելելով, որ անհասկանալի է, թե ինչո՞ւ է զինդատախազությունը որոշել քննության առարկա դարձնել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2011-ի հունվարի 1-ից հետո:

Անդրեասյանը հիշեցրել է, որ այսօր առկա են բազմաթիվ բողոքներ դեռեւս 2011-ին տեղի ունեցած մահվան դեպքերի քննության վերաբերյալ: Այդ դեպքերի քննությունն ընթացել է էական բացթողումներով, իսկ քննության արդյունքների նկատմամբ զոհերի հարազատների եւ հանրության վստահությունն անբավարար է:

Պաշտպանի գնահատմամբՙ միայն նախկին, նույնիսկ 10-ամյա հնության գործերի լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ու այդ գործերով արդարադատության վերականգնումը կարող է ապահովել այսօրվա մահվան դեպքերի քննության նկատմամբ վստահությունն ու վաղվա բռնությունների եւ սպանությունների կանխարգելումը: Պաշտպանի գրասենյակից հայտարարել են, որ կընդգրկվեն խմբում, եթե ուսումնասիրվեն քրեական այն գործերը. որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2001-ի հունվարի 1-ից հետո, աշխատանքային խմբի գործունեության ձեւաչափը եւ աշխատակարգը պետք է որոշի խումբն ու հստակեցվի, թե ինչ իրավական հետեւանք են ունենալու աշխատանքային խմբի կայացված որոշումները:

Դեռեւս 2 տարի առաջ «Ազգ»-ն անդրադարձել էր վերոնշյալ փակ լսումներին, որոնց մասնակցել էին խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները, Աժ պատգամավորներն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանի աշխատակազմը զոհվածների ծնողների հետ կազմել էր 8 տեղեկանք, որոնք ներառում էին զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը, մահվան վերաբերյալ ծնողի վարկածը, գործի քննության ներկայիս փուլն ու քննության ընթացքի խախտումներն ու թերացումները: ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբՙ նախաքննության փուլում գրանցված խախտումները շատ են: Օրինակՙ Արայիկ Ավետիսյանի գլխի վրա, բացի հրազենային վնասվածքներից, եղել են այլ վնասվածքներ, իսկ վարույթն իրականացնող մարմինը չի պարզել պատճառները: Գեղամ Սարգսյանի մահվան գործով քննիչը փորձագետին է ուղարկել 3 ռենտգեն լուսանկար, որոնց դատաբժշկական գիտագործնական կենտրոնում եւ նախաքննության ընթացքում անդրադարձ չի կատարվել: Նարեկ Գալստյանի մահվան դեպքի վայրից ոչնչացվել են իրեղեն ապացույցներ: Տիգրան Համբարձումյանի դին գտնվել է զորամասից մի քանի մետր հեռու, տեսանելի վայրում, սակայն սպայական կազմը մարմինը հայտնաբերել է դեպքից մեկ օր անց: Անդրանիկ Սարգսյանի մահվան գործով բուժծառայության պետն իր բացատրությունում նշում է, որ սխալ ախտորոշում է իրականացրել, մինչդեռ նախաքննության մարմինն այդ հարցին չի անդրադարձել: Քննիչն արձանագրել է, որ սպանված Արման Հակոբյանին նաեւ ծեծել են, սակայն քայլեր չի ձեռնարկել ծեծած զինծառայողներին որպես մեղադրյալների ներգրավելու: Պարանին, որով կախվել է Վալերիկ Մուրադյանը, եղել են արյան հետքեր, սակայն պարանը չի ուղարկվել փորձաքննությանՙ արյան կարգն ու պատկանելությունը որոշելու: Սպանված Տիգրան Օհանջանյանի դիակի նկարները փաստում են աչքի, ծնոտի եւ գլխի հատվածներում առկա վնասվածքները, ձեռքի ափին կապտուկները, սակայն դատաբժիշկն այդ ամենը չի արձանագրել:

Այս ու մի շարք այլ փաստեր ուղարկվել են զինդատախազություն: Հետագայում կայացավ նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հանդիպումը, եւ որոշվեց քննել այս գործերն ու բացահայտել դրանք:

Տարօրինակ է, որ երկու տարի լռելուց հետո զինդատախազությունը որոշում է նման աշխատանքային խումբ ստեղծել, սակայն չուսումնասիրել այն քրեական գործերը, որոնց բացահայտման փուլում եղել են ակնհայտ խախտումներ եւ թերացումներ, եւ որոնք ազդեցություն են ունեցել ամփոփիչ որոշման վրա: Զինդատախազության կողմից սա դիտարկվում է որպես տարբերակված մոտեցում եւ եթե լուրջ պատճառներ ու հակափաստարկներ չկան բացատրելու, թե ինչու չեն ցանկանում ուսումնասիրել այն քրեական գործերը, որոնց վերաբերյալ ամփոփիչ որոշում կայացվել է 2001-ի հունվարի 1-ից հետո, ապա տպավորություն է ստեղծվում, որ վերոնշյալ գերատեսչությունում ցանկանում են այդ սպանությունները կոծկել եւ իրական մեղավորներին պարտակել: Ի վերջո, եթե զինդատախազության նպատակը արդարադատություն հաստատելն ու մեղավորներին պատժելն է, ապա թող բացահայտվեն բոլոր գործերն ու պատժվեն բոլոր այն անձիք, ովքեր զինվոր են սպանել կամ դրդել նրանց ինքնասպանության:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՂՎԱ «ԱԶԳ.ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանները ՄԱԿ-ի աշխատանքային խմբին դիմում են ներկայացրել՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով

23/10/2025

2025 թ. հոկտեմբերի 22 Ժնև – Փաստաբանները դիմում են ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի...

ԿարդալDetails

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Հայաստանում հոգևորականների հալածանքը

23/10/2025

Վարչախմբի գործելաոճը պետական ահաբեկչության երանգներ է ստանում. «ՀայաՔվե»

23/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստ – 23.10.2025

23/10/2025

Երևան ժամանած ադրբեջանցի փորձագետների մեջ է նաև Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը». Civilnet

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական