Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԱՐԶՎՈՒՄ Է «ՎԻՁԵՎՈՒՄ»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում Լեհաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Վիձեւում»: Նախորդ մրցաշրջանում թիմը 16 մասնակիցների մեջ զբաղեցրել է 13-րդ տեղը:

Լեւոն Հայրապետյանն անցած մրցաշրջանում հանդես էր գալիս լեհական «Լեխիայում»: Բուլղարիայի հավաքականի հետ անցած տարի սեպտեմբերին կայացած խաղում Լեւոնը ծանր վնասվածք էր ստացել, որի պատճառով երկար ժամանակ ապաքինվում էր: «Լեխիայի» հետ պայմանագրի ժամկետն այս ամռանն ավարտվեց եւ ակումբը չցանկացավ շարունակել համագործակցությունը հայ ֆուտբոլիստի հետ: