Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Մ.

Գյումրու թատերական կյանքում նոր նշանակալից իրադարձություն դարձավ «Դուետ» միջազգային փառատոնը, որն այստեղ անցկացվեց հուլիսի 1-ից 8-ը, «Գյումրին ԱՊՀ 2013 թ. մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Երկու դերասանով ներկայացումներով քաղաքի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի եւ Արվեստների ակադեմիայի բեմերում հանդես եկան Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի 18 թատերախմբեր, ավելի քան մեկշաբաթյա մշակութային տոն պարգեւելով գյումրեցիներին:

Փառատոնի նպատակը տարբեր ազգությունների արվեստի գործիչների ինտեգրումն էր, ինչպես նաեւ հայ հանդիսատեսի ծանոթությունն այլ ազգերի մշակութային արժեքներին: Ներկայացումներն անցան լի դահլիճներում` արժանանալով գյումրեցի հանդիսատեսի ջերմ արձագանքին: Բոլոր օրերի ներկայացումներից հետո դրանց հրապարակային քննարկում էր տեղի ունենում «Ցայգ» մարզային հեռուստատեսության եթերում: Փառատոնի նախագահը` Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն ամփոփիչ ասուլիսում նշել է, թե այս փառատոնի ամենամեծ ձեռքբերումը հանդիսականի վերադարձն էր թատրոն: «Սա իսկապես նվաճում է մեր կողմից, որովհետեւ երբ դերասանը դուրս է գալիս բեմ եւ տեսնում է լեփ-լեցուն դահլիճ, նա իսկապես ցանկություն ունի ստեղծագործելու: Հանդիսատեսն էլ ստանում է այն բավականությունը, որ թատրոնն է տալիս. աշխատում է նրա միտքը, աշխատում է նրա հոգին»,- ասել է նա: Դրամատուրգ Աննա Աղասարյանն այստեղ իր համար հայտնագործություններ է արել, տեսել երիտասարդ դերասանների, որոնք շատ խոստումնալից են, նաեւ ներկայացումներ, որոնք իրեն ոգեւորել եւ տրամադրել են անգամ որոշակի դերասանների համար թատերախաղեր գրելու, ինչը դրամատուրգի համար ուրախալի է: «Ես համոզված եմ, որ փառատոնը կապրի,- նշել է ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը : Սա վերջին տարիներին բացառիկ երեւույթ էր մեր հանրապետությունում եւ համոզված եմ` ավելին է դառնալու, որովհետեւ Ժողովուրդը սիրեց փառատոնը: Իսկ դա ամենակարեւոր բանն է»:

«Դուետ» միջազգային թատերական փառատոնը Գյումրիում առաջին անգամն էր անցկացվում: Այսուհետեւ այն կդառնա ավանդական եւ կկազմակերպվի երկու տարին մեկ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ԿՆՈՋՙ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅԺՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՅԺՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԻՆՈՆ» ԾՐԱԳԻՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական