Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՈՒՏՈՎ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՖԻԼՄ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ, ԿՆՈՋՙ ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը (Մհեր Մկրտչյանի կինը) վերադարձել է Հայաստան: Պատճառներից մեկը որդու ընտանիքի տեղափոխումն էր ԱՄՆ-ից Երեւան: Թ. Հովհաննիսյանի որդին ցանկանում է, որպեսզի իր երեխան մեծանա Հայաստանում:

Իսկ դերասանուհին Հայաստան է վերադարձել ոչ միայն որդու ընտանիքի վերադարձի պատճառով, այլեւ ստեղծագործական մի շարք ծրագրեր ունենալու պատճառով:

Դերասանուհին դժգոհ է Հայաստանում իր ստեղծագործական տարիներից:

«Լավ պահի չզուգադիպեց իմ սերնդի կյանքը: Մեր ավագ սերունդը փառավորապես կայացավ, ոչ թե նրա համար, որ տաղանդավոր էր, այլեւ` տարիներն ու ժամանակն էր նպաստավոր: Նրանք սերնդով մտան ասպարեզ, հասունացան, արեցին իրենց գործը: Իսկ մենք ասպարեզ մտանք 70-ականների կեսերին, սակայն երբ պետք է մեր հետքը թողնեինք, երկիրը փլուզվեց: Այդ ահռելի կայսրությունը փլուզվեց եւ կոտրվեց մեր սերնդի մեջքին»:

Ի դեպ, դերասանուհին ԱՄՆ-ում բնակվելու տարիներին անգործ չի նստել, հասցրել է բազմաթիվ բեմադրություններ կատարել, գրական երեկոներ կազմակերպել: Իսկ ինչ վերաբերում է դերասանական կարիերային, ապա այդ տարիներին միայն մեկ դեր է խաղացել: Այդ ընթացքում Թամար Հովհաննիսյանն աշխատել է նաեւ գրական նյութերի վրա:

Դերասանուհին մի պիես ունի թղթին հանձնած, որը կոչվում է «Արի ամուսնանանք», եւ ցանկանում է բեմադրել: Գործողությունները կատարվում են Գլենդելում, հայկական ընտանիքում. «Այն ինչ զգացել եմ ԱՄՆ-ում, թե ինչ հոգեկան խնդիրներ կարող են առաջանալ արտերկրում ապրող մարդու մոտ, մասնավորապես չկարողանալ մերվել ամերիկյան կենցաղին, լեզվին, միջավայրին եւ այլն: Այս ամենը հավաքել եմ եւ դարձրել գրական նյութ»:

Արդյոք կհալվի՞ Թամար Հովհաննիսյանի եւ Ալբերտ Մկրտչյանի միջեւ եղած սառույցն ու հնարավո՞ր է, որ նրա ստեղծագործությունը բեմադրվի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում հարցին ի պատասխան Թ. Պետրոսյանն ասաց. «Իմ եւ նրա միջեւ ոչ մի սառույց չկա: Բայց` ոչ, ես Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում հաստատ չեմ բեմադրի իմ ստեղծագործությունը նրա համար, որ այնտեղ պայմանները այնքան էլ լավ չեն»:

Դերասանուհին նաեւ ցանկանում է Լեւոն Շանթի «Դերասանուհին» ստեղծագործությունը վերածել հինգ սերիանոց ֆիլմի:

Թամար Հովհաննիսյանը պատրաստվում է նաեւ գիրք-ալբոմ հրատարակել` նվիրված Մհեր Մկրտչյանին:

Ըստ դերասանուհու, հայ հանդիսականի համար շատ կարեւոր է նաեւ Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկ» ստեղծագործությունը բերել եթեր: Այժմ Թամար Հովհաննիսյանն այդ վեպը վերածել է սցենարի ու ցանկանում է, որ այն դառնա 80 սերիանոց ֆիլմ:

Դերասանուհին տարիներ առաջ աշխատել է նաեւ ԱՄՆ-ի Արեւելյան ափի Թեքեյան մշակութային միության մասնաճյուղում, եւ «Ազգ»-ի հետ զրույցում հետ հայացք գցելով այդ տարիներին, ասաց. «1997թ., երբ գնացի այնտեղ, Թեքեյան մշակութային միության վիճակը լավ չէր. շենքից էին զրկվում, չկային նաեւ երիտասարդ ստեղծագործող մարդիկ, չնայած, որ նրանք շատ էին ցանկանում համախմբել երիտասարդ ստեղծագործողներին: Իսկ ինձ հաջողվեց հավաքել եւ ստեղծեցի թատերախումբ, որը հասավ մինչեւ 35 անդամի ու բուռն ստեղծագործական կյանքով էինք ապրում: Նույնիսկ Հովնանյան դպրոցի երեխաները գալիս ու միանում էին ինձ: Այնտեղ բեմադրել եմ Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններից: Սակայն հետո տեղափոխվեցի Արեւմտյան ափ»:

Ի դեպ, դերասանուհին ցանկանում է նաեւ նկարահանել ֆիլմ` նվիրված Մհեր Մկրտչյանին, որտում տեղի կունենա երկխոսություն` դերասանուհու եւ Ֆրունզիկի միջեւ, սակայն կադրում չի երեւա մեծ դերասանը: Երկխոսությունն ընթանալու է Թ. Հովհաննիսյանի եւ օբյեկտիվի միջեւ, եւ ինչպես դերասանուհին է հավաստիացնում, այդ ֆիլմով տալու է բոլոր հարցերի պատասխանը, ամեն ինչ ճշգրիտ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԻԿՈՂԱՅՈՍ ԱԴՈՆՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԸ

Հաջորդ գրառումը

«ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

«ԴՈՒԵՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական