Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻՍԿԱՅԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ՏՈՒԺՈՂԻ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

ԼՂՀ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին երեկ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի 1-ին մասիՙ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի» հատկանիշներով: Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել, որ «նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին երեկոյան ժամը 10-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (մականունըՙ Լիսկա) ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նույն օրը ժամը 23-ի սահմաններում գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը ձեռքին իջել է ավտոմեքենայից եւ սպանության սպառնալիքներ տվել Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների հասցեին»: Գնդապետը մեղադրանքը չի ընդունել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու պայմանով:

Վերոնշյալ մեղադրական եզրակացությունը անհիմն է որակում Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հավաստիացնում է, որ Արտակ Բուդաղյանին գործում որպես մեղադրյալի ներգրավելը մի քայլ է, որը միտված էր մյուս կողմին պաշտպանելուն: Հայկ Ալումյանը հավաստիացրեց, որ բողոքարկելու եւ միջնորդություններ է ներկայացնելու հնարավոր բոլոր ատյաններին իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնելու համար: «Օրենքը միջոցներ է նախատեսում բոլոր անօրինականությունների դեմ պայքարելու համար: Օրենքը չի նախատեսում միայն այն, որ զինդատախազը կարող է հանդես գալ պաշտպանի դերում», ասաց փաստաբանը: Փաստաբանի վերոնշյալ ձեւակերպումը չափազանցություն չէ: Զինդատախազն իր այսպես կոչված ասուլիսի ժամանակ ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետի փաստաբանի դերըՙ հայտարարելով, որ Խաչատրյանների տան վրա հարձակում է եղել ու իբր Խաչատրյանը քնած է եղել: Հետաքրքրական է, որ Խաչատրյանը գործով ոչ որպես վկա, ոչ էլ որպես մեղադրյալ չի անցնում եւ զինդատախազի թեթեւ ձեռքով ներկայացված է որպես «տուժող»:

«Ազգ»-ն արդեն տեղեկացրել է, որ նախաքննական մարմինը փաստաբանի ներկայացրած միջնորդությունը հետաձգել էր Բուդաղյանին գործում որպես տուժողի ներգրավվելու համար, պատճառաբանությամբ, թե քննչական գործողություններ են ընթանում: Ավելին, զինդատախազ Գեւորգ Կոստանյանն ավելի ուշ հստակություն մտցրեց, հայտարարելով, թե չի բացառոմ, որ Բուդաղյանը կներգրավվի որպես մեղադրյալ: Երեկ կատարվածի վերաբերյալ որոշակի մանրամասներ է ներկայացրել Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրըՙ Էմիլ Բուդաղյանը: Նա հայտարարել է, որ Խաչատրյանների ընտանիքը զինված սպասել է Արտակի գալուն: Նրանց ընտանիքների միջեւ եղել են խնդիրներ: Էմիլ Բուդաղյանը նշում է դրանցից մեկըՙ նախկին մարզպետի ընտանիքը պահանջում էր «փայ» մտնել Բուդաղյանների ընտանեկան բիզնեսի շահույթում, որդիներն էլ համաձայն չէին: Էմիլ Բուդաղյանը հավաստիացրել է, որ միակ մեղավորը Սուրիկ Խաչատրյանն է, ու հենց նրա դրդմամբ են հնչել կրակոցներ, ինչի հետեւանքով իր մի որդին մահացել է, իսկ մյուսը հրազենային ծանր վնասվածքներով ընկել հիվանդանոց, իսկ այսօր նրան մեղադրանք են ներկայացնում:

Գործի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդուն եւ թիկնապահին: Նրանք չեն ընդունել մեղադրանքը, սակայն գտնվում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում:

Փորձաքննության ժամանակ որդուՙ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել, իսկ խուզարկման ժամանակ Սուրիկ Խաչատրյանի բնակարանից 9 տեսակի զենք է առգրավվել: Եվս երկու տեսակի զենք առգրավվել է Մանվել Մալինցյանի բնակարանից: Դրանք նույնպես պատկանել են Սուրիկ Խաչատրյանին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻՑ 46 ԱՇԱԿԵՐՏ ՄԵԿՆԵԼ Է ԲՈՒԽԱՐԵՍՏ

Հաջորդ գրառումը

ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸՙ ԱՊԱԳԱ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՔՈՒԹՈՒՋՅԱՆԸՙ ԱՊԱԳԱ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական