Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԵՐԵՎԱՆԻՑ 46 ԱՇԱԿԵՐՏ ՄԵԿՆԵԼ Է ԲՈՒԽԱՐԵՍՏ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Բուխարեստՙ աշակերտական ճամբար են մեկնել գերազանց առաջադիմությամբ սովորող երեւանցի 46 աշակերտներ:

Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայ աշակերտները ռումինացի հասակակիցների հետ մասնակցել են մշակութային, մարզական եւ այլ մրցաշարերի:

Ճամբարի օրերին երեւանցի աշակերտները հանգստի կմեկնեն նաեւ Ռումինիայի մեկ այլՙ Կոստինեշտի ծովափնյա քաղաք:

Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ` Երեւան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք էր բերվել Երեւանի եւ Բուխարեստի քաղաքապետների հանդիպման ժամանակ եւ իրականացվում է երկու քաղաքների քաղաքապետարանների ֆինանսական հոգածությամբ: