Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՒՅՍՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԵԿԱԾ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ

11/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Նոյեմբերի վերջին Վիլնյուսում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը, այսպես կոչված, կնախաստորագրվի: Վերջին շրջանում հենց այս թեմայի առնչությամբ, թերեւս որոշ ուժերի դրդմամբ, ինտենսիվացել են խոսակցությունները, թե Հայաստանը չի նախաստորագրելու փաստաթուղթը, քանի որ գոյություն չունեցող, բայց շահարկվող Եվրասիական միության անհասկանալի Մաքսային միության կողմը կարող է հակվել:

Վիլնյուսյան բազմախոստում գագաթաժողովին ընդառաջ երեկ Հայաստանում նախագահի, վարչապետի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, արտգործնախարարի, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության ու գիտության նախարարների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Մինչ Հայաստան այցելությունը Ֆյուլեն եղել էր Վրաստանում` տարածաշրջանային այցից դուրս թողնելով Ադրբեջանը, որի հետ որեւէ փաստաթղթի թեկուզ նախաստորագրում չի նախատեսվում Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության եւ Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:

Սարգսյանը եւ Ֆյուլեն գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացըՙ ընդգծելով, որ ստորագրվել եւ այժմ վավերացման փուլում են Վիզաների դյուրացման եւ Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը: Ֆյուլեն խոսել է նաեւ Վիլնյուսի Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին: «Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու եւ նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներինՙ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում», հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Ֆյուլեն նշել է, թե հետադարձ հայացք նետելովՙ կարելի է ասել, որ բավական մեծ ճանապարհ կա միասին անցած: Որպես հարաբերությունների զարգացման կարեւոր հանգրվան նա հիշատակել է 2013 թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը, որ, ըստ Ֆյուլեի, թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունները:

Վարչապետը նշել է, որ ԵՄ օժանդակությունը հնարավորություն է տալիս բարձրացնելու Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումների արդյունավետությունը եւ լրացնելու առկա կարողությունների բացը: Ֆյուլեն, իր հերթին, հավաստիացրել է, որ ԵՄ-ը շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա, մասնավորապես, հիշատակել է հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունըՙ հաշվի առնելով Հայաստանի արձանագրած առաջընթացի բարձր ցուցանիշը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ զրույցում Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արեւելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է: Հանձնակատար Ֆյուլեն նաեւ հույս է հայտնել, որ նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայնագիրը եւ Խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:

Թեեւ Ֆյուլեն հույսով է Հայաստան եկել, ու խոսակցություններն էլ այդ հույսի դեմ շատ են պտտվում, սակայն Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների հաղորդագրությունները վկայում են, որ նախաստորագրումը տեղի կունենա` որքան էլ ռուսամետ ու ռուսահայաց ուժերը «ջուր» պղտորելու փորձեր անեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍԸ ՆՈՏԱ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՊԱՀԱՆՋԵԼՈՎ ԱՆԿՈՂՄՆԱԿԱԼ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

Հաջորդ գրառումը

PKK-Ի ԱՌԱՋՆՈՐԴ ՕՋԱԼԱՆՆ ԱԶԱ՞Տ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

PKK-Ի ԱՌԱՋՆՈՐԴ ՕՋԱԼԱՆՆ ԱԶԱ՞Տ Է ԱՐՁԱԿՎՈՒՄ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական