Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՍԱԿԱՆ ԿԻԹԱՌԻՍՏ ԳՈՒՅՈՒՄՋՅԱՆԻ ՆՈՐ ԱԼԲՈՄԸ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Ձայնագրման «Պոմեգրանիտ մյուզիք» մրցանակակիր ստուդիան վերջերս հրապարակ է հանել բրազիլահայ կլասիկ ժանրի կիթառահար Խոան Գույումջյանի ռաջին «Surfboard: Solo Guitar Works qrom Brazil» ալբոմը, որն ընդգրկում է Գույումջյանին նվիրված ստեղծագործություններ եւ գործիքավորումներ այնպիսի հայտնի երգահանների եւ արվեստագետների կողմից, ինչպիսիք են Ռայմոնդ Պենաֆորտը, Ռիկարդո Կալդերոնին, Կառլոս Բարբարա-Լիման, Անտոնիո Կառլոս Խոբիմը եւ Վիլլա-Լոբոսը:

«Փայլուն ալբոմ է, կենսուրախ եւ տարաբնույթ նրբերանգներով հագեցած, երաժշտական գոհարների հրաշալի հավաքածո էՙ կատարված ճաշակով եւ զգացմունքներով», նշել է կիթառի դասական վարպետներից Լորենցո Միշելին:

Գույումջյանը ծնվել է Սան Խոսե դո Ռիո Պրետոյում (Բրազիլիա): Հայրըՙ հայ է, մայրըՙ բրազիլուհի: Աշակերտել է մրցանակակիր, դասական կիթառիստ Շերոն Իզբինին: Մագիստրոսի աստիճան է ստացել Ջուլիարդ երաժշտանոցում, եւ առաջին տեղն է զբաղեցրել 2010-ին Սան Պաուլոյում կայացած «Սուզա Լիմա ազգային կիթառի 21-րդ մրցույթում»:

Գույումջյանը նվագել է Երեւանում ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես հրավիրված մենակատար: Տարբեր առիթներով ելույթներ է ունեցել նաեւ Քառնեգի Հոլում, Քենեդի եւ Լինկոլն կենտրոններում, ինչպես նաեւ իր երկրի հեղինակավոր համերգադահլիճներում:

Նրա մասին դրական գնահատական է տպագրվել Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «Classical Guitar Magazine» պարբերականում:

«Surfboard» ալբոմի թողարկման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Ձայնագրությունները կատարվել են Աթենքում (Հունաստան), գեղարվեստական ձեւավորումըՙ Հայաստանում, հետարտադրական փուլըՙ Մ. Նահանգներում:

Ալբոմը հասանելի է «Amazon.com», «iTunes» եւ «CD bady.com» կայքերում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԻՐԵՑ ՆՐԱՆՑ, ՆՐԱՆՔ ԷԼՙ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԳԻՐՔ ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական