Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ ԶԻՆՎՈՐԸ ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆՈՒՇԱԿ ՔՈՉԱՐՅԱՆ, Ինժեներ, կենսաթոշակառու

Ես 77 տարեկան եմ, տառապում եմ սրտային անբավարարությամբ եւ կանացի ծանր հիվանդությամբՙ ենթակա վիրահատության:

Տեղամասի բժիշկ Սամվելյանը տվեց ուղեգիր «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար վիրահատությանՙ Շենգավիթ համայնքի անապահովության 37,24 բալի համաձայն:

ՀՀ առողջապահության նախարարության հրամանով հուլիսի 9-12-ը «Մոր եւ մանկան» առողջության ԳՀ կենտրոնում իրականացվելու են վիրահատություններ պրոֆ. Էռվե Ֆերնանդեսի կողմից (Փարիզի «Կրեմլեն Բիսետռա» համալսարանական կլինիկայի վիրաբուժական գինեկոլոգիական ծառայության ղեկավար):

Գրանցվելու համար դիմեցի բժիշկ Արմեն Գասպարյանին, բաժնի ղեկավար, բ.գ.թ. Սիրանուշ Կիրակոսյանին: Ինձ անմիջապես ստուգեցին, հաստատեցին, որ իսկապես ենթակա եմ վիրահատության, բայց պետք է ստուգվի մագիստրալ անոթների դուպլեքս սոնոգրաֆիա, որի ստուգման սարքը ունի «Էրեբունի» ԲԿ-ն: Գնացի ստուգմանՙ կես ժամից ավելի սպասելով իմ հերթին, բժիշկը ինձ չէր ընդունում (ինձանից առաջ 5-6 հոգի ընդունեց), երբ սկսեցի բողոքել, հրավիրեց ներս: Բուժքույրը կարգադրեց, որ հանվեմ եւ պառկեմ: Բժիշկը թողեց դուրս եկավ, 40 րոպե հետո եկավ ուրիշ բժիշկ, կատարեց դուպլեքսը: Այդտեղ մրսելուց հետո վիճակս ավելի սրվեց, ցավերին չէի դիմանում, հիասթափված «Էրեբունի» ԲԿ-իցՙ տեղամասի բժշկին խնդրեցի, որ ուղեգիրս փոխի «Մոր եւ մանկան» առողջապահական կենտրոն:

29.05.2013թ. զանգեցի բժիշկ Արմեն Գասպարյանին, հայտնեցի, որ սրացման վիճակում եմ, չեմ կարող դիմանալ մինչեւ հուլիսի 9 Փարիզի պրոֆեսորին, խնդրում եմ ինձ օգնել: Ներկայացա բոլոր փաստաթղթերով, առաջին հարկում դիմավորեց բժիշկը, նրա առաջին խոսքըՙ մայրիկ ջան, ամեն ինչ կանենք: Տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Գրիգորեւիչ Օկոեւը հաստատեց փաստաթղթերը եւ հանձնեց բժիշկ Ա. Գասպարյանինՙ կատարելու անվճար վիրահատություն: Նույն օրը, ժամը 11-17-ը կատարեցին բոլոր ստուգումները եւ անալիզները, բոլորը փորձառու մասնագետներ էին, հատկապես Լենա Սուրենովնան, սանիտարուհին ամեն տեղ ինձ ուղեկցում էր: Իմ հիվանդասենյակում վճարովի, անվճար, անկախ դիրքից բոլորի համար նույն պայմաններն էինՙ կատարյալ սանիտարական մաքրությամբ: 30.05.2013թ. առավոտյան բաժնի վարիչըՙ Սիրանուշ Ալեքսանդրովան, տեսնելով ոտքերիս վարիկոզ վիճակը, կարգադրեց ավագ բուժքույր Քրիստինեին, որը շատ հոգատարությամբ փաթաթեց ոտքերս էլաստիկ վիրակապով: Ինձ տեղափոխեցին վիրահատարան: Բժիշկ Արմեն Գասպարյանը եւ Կարեն Չիլինգարյանը որոշեցին վիրահատությունը կատարել տեղային թմրեցմամբ: Միացրին բոլոր սարքերը եւ հոգատարությամբ եւ ուշադրությամբ կատարեցին վիրահատությունը, որը տեւեց չորս ժամ: Գիտակցությունս տեղն էր, աղոթում էի մեր հրաշագործ սրբերինՙ սրբուհի կույս Մարիամ Աստվածածնին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Օձնեցուն: Ժամը 15-ին տեղափոխվեցի բոքս, 3 հիվանդ էին բոքսում, մինչեւ գիշերվա ժամը 2-ը բուժքույրըՙ Լուսյան, ամեն վայրկյան օգնում, խնամում եւ ուշադրությամբ հետեւում էր միացրած սարքերի աշխատանքին: Հաջորդ օրը տեղափոխվեցի հիվանդասենյակ: Նույն հոգատար վերաբերմունքն էր այստեղ, Հայկուշը, Վարդուհին, Մարոն, Լուսյան, նրանք սովորական բուժքույրեր չեն, այլՙ գթության քույրեր: Առաջին օրերին հիվանդասենյակում չորս հիվանդներից ոչ մեկս հարազատների խնամքի կարիք չէր զգում: Միայն բուժքույրերի հսկողության տակ էինք, եւ եթե որեւէ ցավ էիր զգում, նրանք ցավազրկում էին կամ մշակում վերքը մինչեւ գիշերվա ժամը երկուսը: Իմ բժիշկ Արմեն Գասպարյանը անգամ երեկոյան տնից զանգում էիՙ իմանալու համար իմ վիճակը:

Այստեղ բոլոր բժիշկները, բուժքույրերը այնպիսի հոգատարությամբ էին հոգում մեր առողջացման համար, որ ես նրանց համեմատում էի ռազմի դաշտի զինվորի հետ:

Տնից սնունդ ընդունելու կարիք չկար, սնում էին անվճար, որակյալ, ես մտածում էիՙ երեւի ինչ-որ ռեստորանից են ստանում:

Իմ միակ վերաբերմունքը նրանցՙ ճակատի համբույրն էր, բժիշկներ Արմեն Գասպարյանին, Կարեն Չիլինգարյանին, Սիրանուշ Կիրակոսյանին, նաեւ պրոֆ. Գեորգի Գրիգորեւիչին, որ այդպիսի անձնակազմ ունի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՀԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԳԱՐԵԹԵ ՖՈՆ ԹՐՈԹԱ. «ԿԻՆՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ` ԱՂՔԱՏ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՌԵԺԻՍՈՐ ՄԱՐԳԱՐԵԹԵ ՖՈՆ ԹՐՈԹԱ. «ԿԻՆՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍՏԱՑԵԼ` ԱՂՔԱՏ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական