Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է. ԴԻՄՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ ՉԿԱՆ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Հ.

Թեպետ Խարբերդի մասնագիտացված մանկատունը նախատեսված է մինչեւ 18 տարեկան մտավոր եւ ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար, մանկատանն այսօր ապրում են մինչեւ 35 տարեկան շուրջ 100 հոգի:

Ըստ օրենքիՙ 18 տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները, հատկապես նրանք, ովքեր հոգեկան լուրջ խնդիրներ ունեն, պետք է տեղափոխվեն Վարդենիսի կամ այլ տուն-ինտերնատներ, սակայն, ըստ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի , գործնականում դա անհնար է, որովհետեւ վերոնշյալ կառույցներն էլ են ծանրաբեռնված եւ ազատ տեղ չունեն:

Կարեն Անդրեասյանը հավաստիացնում է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում խնդրին քաջատեղյակ են, ավելին, հնչել են առաջարկությունները ոլորտի բարելավման ուղղությամբ, սակայն որեւէ ծրագիր այդպես էլ կյանքի չի կոչվել:

Կարեն Անդրեասյանը հղում է կատարում «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության» օրենքի 9-րդ հոդվածին, համաձայն որի 18 տարին լրացած եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն: Մինչդեռ ոչ մի սոցիալական երաշխիք նախատեսված չէ մանկատանն ապրող չափահաս անձանց համար, եւ փաստորեն նրանք շարունակում են ապրել եւ խնամվել Խարբերդի մանկատանը:

Մանկատանն առաջացել է գերբեռնվածություն. նոր երեխաներն ավելանում են, իսկ շրջանավարտներ չկան: Մանկատանը կա նաեւ մասնագետների ու դայակների պակասի լուրջ խնդիր: Անդրեասյանը հավաստիացնում է, որ մեկ դայակը ստիպված է լինում հերթափոխով 24 ժամ խնամել մինչեւ 15-18 երեխաների, իսկ ճաշի ժամին ամբողջ անձնակազմը ներգրավվում է, որպեսզի կարողանան 286 սաներին կերակրել:

Մանկատան երեխաներից 9 հաճախում են Խարբերդի թիվ 2 ներառական դպրոց: Դա դրական ազդեցություն է թողնում երեխաների զարգացմանն ու ինտեգրմանը: Սակայն երեխաներն ուսման ընթացքում բախվում են բազմաթիվ խնդիրների: Մասնավորապես, դպրոցի ուսուցիչները վերապատրաստված չեն նման խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար: Դպրոցի շենքը հարմարեցված չէ սայլակով տեղաշարժվող երեխաների համար:

«Մանկատունն այսօր ունի 3 ավտոմեքենա, որոնք պետք է երեխաներին տեղափոխեն, սակայն դրանցից միայն մեկն է հարմարեցված սայլակի օգնությամբ տեղաշարժվող երեխաների համար: ՄԻՊ-ից հավաստիացնում են, որ մեքենաները չեն բավարարում, որ կարողանան բոլոր երեխաներին տանել զբոսանքի, բժշկի կամ այլ վայրեր», ասաց Կարեն Անդրեասյանըՙ հավելելով, որ մանկատունը պետք է առավել շատ օժանդակություն ստանա պետությունից, որպեսզի արդեն ճակատագրից դաժան հարվածներ ստացած երեխաների իրավունքներն ամեն քայլափոխի չխախտվեն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ ԵՆ ԱՐԵԼ ՂՐԻՄԸ

Հաջորդ գրառումը

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական