Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԸ ԲԱԺԱՆ-ԲԱԺԱՆ ԵՆ ԱՐԵԼ ՂՐԻՄԸ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ. Ք.

Մոտ 400 ղրիմցիներ կռվում են Սիրիայում

Բախչիսարայի շրջանի Պուտիլովո գյուղում վերջերս սպանվեց Անժելա Ստրելա անունով մի աղջնակ: Եվպատորիայի շրջանի Ույուտնոյե գյուղում գլխատվեց Արտյոմ անունով մի մանուկ; Նման դեպքեր այժմ հաճախ են պատահում: Կազակ ակտիվիստներից մեկը, որը Ղրիմի Գերագույն խորհրդի մշակույթի կոմիտեի նախկին խորհրդատու է, ՌԻԱ գործակալության թղթակցին հայտնել է, որ իսլամիստ արմատականները բաժան-բաժան են արել Ղրիմի թերակղզին: Օրինակՙ Ջանկոյի շրջանում գործում է թուրքական «Նուրջուլար» աղանդը, Բախչիսարայում բնավորվել են սալաֆիները եւ այլն:

Սիմֆերոպոլի կենտրոնում հանրահավաք է: Լսվում են «Ալլահ աքբար» բացականչություններ: Բազմաթիվ, նույնիսկ իսլամական, երկրներում արգելված «Հիզբ ութ-Թահրիր» կուսակցությունը ազատորեն գործում է Ուկրաինայում: Գլխավոր կարգախոսը «Համաշխարհային խալիֆայության» վերականգնումն է: Պաշտոնական իշխանությունները կողմնակի դիտորդի դերում են, իսկ կուսակցության կողմնակիցները սկզբում այսպես կոչված «շարիաթի ոստիկանության» պաշտպանության տակ են, իսկ հետո զենքով կեցվածք են ընդունում:

Վերջերս Սիմֆերոպոլի գլխավոր մզկիթ էր այցելել Լիբիայի Սահմանադրական դատարանի պատվիրակությունը: Այցելության նպատակը փորձի փոխանակումն էր: Թե ո՞ր փորձիՙ հայտնի չէ: Լիբիայի նոր իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք առանց Քադդաֆիի Լիբիա կկառուցեն շարիաթի օրենքներով

Ուկրաինայի ուժային կառույցների տվյալներովՙ Սիրիայում ապստամբների հետ կողք կողքի կռվում են մոտ 400 ղրիմցիներ: Նրանք վահաբականության եւ «Հիզբ ութ-Թահրիր» կուսակցության հետեւորդներ են: Բոլորն էլ Թուրքիայում պատրաստություն են անցել գրոհայինների ճամբարներում: Ոմանց հավաքագրել են հենց սիմֆերոպոլյան հանրահավաքի ժամանակ: Ինչպես «Հիզբ ութ-Թահրիրի», այնպես էլ վահաբականների նպատակը մահմեդականների միջավայրում արմատավորվելն է, իսկ ապագայում (երբ հրաման ստացվի)ՙ ապակայունացնող գործողությունների իրականացումը: Եվ առաջին հերթին թիրախ կդառնա ՌԴ սեւծովյան նավատորմը:

Ինչպես պարզվում է, իսլամիստ գործակալների համար Ղրիմ մուտք գործելը դժվար չէ: Եվ նույնիսկ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալն էլ դժվար չէ: Սիմֆերոպոլի Ժելեզնոդորոժնի շրջանի անձնագրային բաժնում Մերձավոր Արեւելքից եկածներին մի քանի հազար դոլարի դիմաց կապոցներով փաստաթղթեր էին տալիս:

Առողջարանային ավաններից մեկում հատուկ ջոկատները գրոհով ներխուժել են իսլամիստների որջը, այնտեղ գտնելով տրոտիլ եւ ծայրահեղական գրականություն: Վերջինս մասնավորապես այն մասին էր, թե ինչպես պետք է ջիհադՙ սրբազան պատերազմ մղել անհավատների դեմ: Դա իսլամիստների գաղտնի շտաբն էր: Հատուկ ծառայությունների տվյալներովՙ այնտեղ գրոհայիններ էին պատրաստվում:

Դեռ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի որոք Կիեւը «կանաչ լույս» վառեց ամեն տեսակի կրոնական հոսանքների առջեւ. ընտրություններում դրանց աջակցությունը եւ ազգային խաղաքարտի կիրառությունը անհրաժեշտ էին Ռուսաստանի ազդեցությունը կասեցնելու համար: Իսլամիստ արմատականները մինչեւ օրս օգտվում են այդ հնարավորությունից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ ԿՐՔԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է. ԴԻՄՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ ՉԿԱՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՆԿԱՏԱՆԸ ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է. ԴԻՄՈՂՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ ՉԿԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական