Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՒՂԵՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՞ Է ԴԱՌՆՈՒՄ

10/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թե՛ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը , թե՛ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փաստորեն հաստատել են, որ տրանսպորտի սակագների բարձրացումը լինելու է: Ակնհայտ է, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի կանխատեսումը, թե գազի գնի բարձրացումը գազալցակայաններում կբերի ընդամենը 5 տոկոս գնի բարձրացման, տեղի չունեցավ: Այդ գինը բարձրացավ մոտ 20 տոկոսով: Չնայած հիմա էլ գրեթե նույնը Գագիկ Բեգլարյանն է ասում, թե տրանսպորտի ուղեվարձի «բարձրացումը հօգուտ ժողովրդի է լինելու», բայց դեռեւս հայտնի չէ, թե որքանո՞վ է թանկանալու եւ ե՞րբ: Սակայն տրանսպորտի սակագների բարձրացման հարցը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնվում:

Սակագնի բարձրացում «գծի տերերը» պահանջում էին դեռ 2009-ին

Միկրոավտոբուսային երթուղիներում 100 դրամ սակագինը Երեւանում սկսել է գործել 1995-ից, թեեւ կային նաեւ 50 դրամ սակագնով երթուղայիններ, որոնք մի քանի տարի անց ամբողջությամբ դարձան 100 դրամ: Այն ժամանակ այդ սակագնով փոխադրումները գերշահութաբեր էին, ինչը երբեմն բերում էր նրան, որ այս կամ այն երթուղին սպասարկելու համար բախումներ էին լինում` ընդհուպ զենքի գործածմամբ: Հետագայում բազմակի թանկացան միկրոավտոբուսները, վառելիքը, պահեստամասերը եւ այլն, ու արդեն 2009-ին այսպես կոչված «գծի տերերը» բարձրացրին սակագնի վերանայման հարցը: Ստեղծվեց ուղեւորափոխադրումների սակագների հաշվարկման միջգերատեսչական խումբ, որի հաշվարկները ներկայացվեցին երկրի վարչապետի հետ երթուղիները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Համաձայն ուղեւորափոխադրումների սակագների հաշվարկած միջգերատեսչական խմբի տվյալներիՙ Երեւանում ուղեւորափոխադրումների ինքնարժեքը 1 ուղեւորի հաշվարկով միկրոավտոբուսային երթուղիների համար այն ժամանակ կազմել էր 58 դրամ, «Բոգդան» ավտոբուսների համարՙ 114 դրամ: Այդ ինքնարժեքը ձեւավորվել է այն ուսումնասիրություններով ստացած ցուցանիշների հիման վրա, ըստ որոնց 1 ավտոբուսը օրական փոխադրում է 426 ուղեւոր, իսկ 1 միկրովատոբուսըՙ 325 ուղեւոր: Հարկ է նկատի ունենալ, որ միկրոավտոբուսների համար վերոնշյալ 58 դրամը հետագայում ավելի բարձր դարձած կլիներ, քանի որ ուսումնասիրությունից հետո, 2009-ի ապրիլից գազի գները բարձրացան:

Այնուամենայնիվ, ո՛չ 2009-ին, ո՛չ էլ դրան հաջորդող տարիներին տրանսպորտի սակագնի բարձրացում տեղի չունեցավ: Զգուշանալով դրա սոցիալական հետեւանքներից, իշխանությունները պարզապես թույլ չտվեցին, որ երթուղիներ սպասարկող կազմակերպությունները նման հայտ ներկայացնեն: Մյուս կողմից էլ այնպես չէ, որ երթուղիներ, հատկապես միկրոավտոբուսային, սպասարկող կազմակերպություններն աշխատում էին առանց շահույթի, ինչպես փորձում էին եւ փորձում են ներկայացնել նրանք: Սակայն ակնհայտ էր, որ տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարցը նորից պետք է բարձրանար: Գազի սակագների այս բարձրացումը դրա համար ամենահարմար առիթն էր:

Հնարավո՞ր է խուսափել սակագնի բարձրացումից

Միանգամից եւ միանշանակ պատասխանել այս հարցին չի լինի: Անհրաժեշտ են հաշվարկներ: Սակայն այդ հաշվարկների մեջ հարկ է ներառել նաեւ այլ գործոններ: Մասնավորապես, քանի՞ տոկոսով է թանկացել գազի գինը, դա ի՞նչ չափով է ազդել փոխադրավարձի սակագնի վրա, հնարավո՞ր է հարկերն ու դիսպետչերական ծառայությունների վճարները նվազեցնել, որքանո՞վ դրանք կազդեն ուղեվարձի ինքնարժեքի վրա, եւ եթե դրանց նվազեցնելով հնարավոր լինի խուսափել սակագների բարձրացումից, ապա գնալ դրան: Տրապորտի ոլորտի ներկայացուցիչները պնդում էին, որ դիսպետչերական ծառայության համար վճարում են 20 հազար դրամ: Բացի դրանից, մեկ ավտոբուսի համար վճարվող պետական հարկն ամսական կազմում է 30 հազար դրամ:

Եթե, այնուամենայնիվ, վերոնշյալ գործոններն էլ չօգնեն սակագինն անփոփոխ թողնելուն, ապա չպետք է ամբողջությամբ ընդառաջել երթուղիները սպասարկողների պահանջներին: Գաղտնիք չէ, որ մեր գործարարների գերակշիռ մասի պատկերացմամբ, բիզնեսի շահութաբերությունը առնվազն 100 տոկոսից պակաս չպետք է լինի: Հատկապես երթուղիներ շահագործողները անգամներով ավելի շահույթ են ունեցել տարիներ շարունակ: Բնական է, նրանք կցանկանան, որ հիմա էլ այդպես լինի: Ընդ որում, հետաքրքրական է նրանց հիմնավորումը, թե ամբողջ աշխարհում տրանսպորտը պետության կողմից սուբիսդավորվում է: Նրանք մոռանում են, որ դա այն դեպքում է, եթե հասարակական տրանսպորտը պետական է կամ մունիցիպալ, այլ ոչ թե տրված է մասնավորին:

Մի խոսքով, հարկ է նկատի ունենալ սոցիալական գործոնը եւ առավելագույնը 50 դրամից ավելի չթանկացնել հասարակական տրանսպորտը: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է հստակ պայմաններ դնել, որպեսզի թանկացումը ինքնանպատակ չլինի եւ միայն «գծի տերերի» շահերից չբխի: Այսինքն, Երեւանի քաղաքապետարանը պետք է շատ ավելի խստապահանջ լինի նրանց նկատմամբ հատկապես սակագնի բարձրացումից հետո, որպեսզի այսօրվա իրավիճակը, երբ ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներից շատերը աշխատում են իրենց քմահաճույքով` առանց հստակ ժամանակային միջակայքի, կանգառներում ժամերով սպասեցնելով մարդկանց, չլինի: Հաջորդ պահանջը պետք է լինի արագացնել նոր ավտոբուսների ներմուծումն ու շահագործումը, քանի որ 100 դրամ սակագինը երթուղիներ շահագործողները որպես նոր ավտոբուսներ շահագործելուն խոչընդոտող պատճառ են ներկայացնում: Մի խոսքով, եթե սակագնի բարձրացում պետք է լինի, ապա հարկ է դա անել առավելագույնս հաշվի առնելով բնակչության սոցիալական կացությունը, ինչպես նաեւ պահանջ դնելով հասարակական տրանսպորտի արմատական որակական փոփոխություններ կատարել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹԳԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎՈ՞ՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական