Իսպանիայի Բենասկ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 4 տուրից հետո Կարեն Մովսիսյանը 3 միավորվ 85-րդ տեղում է: Մրցաշարին մասնակցում են 428 շախմատիստներ: Կարենը շատ հաջող մեկնարկեցՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Ալբերտ Ֆեռանդի, Լուիս Գոնսալեսի եւ Վիսենկ Էսպլուգայի հետ մրցախաղերում: Իսկ ահա 4-րդ տուրում նա պարտվեց բուլղարացի Ալեքսանդր Դելչեւին: Վերջինս 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: