Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանն իրեն վերադարձրեց կանանց թեթեւագույնքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը: Դորտմունդում կայացած մենամարտում նա ռեւանշի հասավ ամերիկուհի Կարինա Մորենոյի նկատմամբ (96-94, 97-93, 97-93):
Նրանց նախորդ մենամարտը կայացել էր 2012-ի դեկտեմբերի 1-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: 10-ռաունդանոց մենամարտում հայ մարզուհին մրցակցուհուն զիջել էր միավորներով:
Պրոֆեսիոնալ ռինգում Սյուզի Քենտիկյանը 31-րդ հաղթանակը տոնեց: Նա ընդամենը 2 պարտություն է կրել: Սյուզին ժամանակին կրել է WIBF (2007-ին) եւ WBO-ի (2009-ին) վարկածներով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսները: