Յոթ հայտնի նկարիչների խմբակային ցուցահանդես
Այսօրՙ հուլիսի 9-ին, ժամը 15:00-ին, Նկարիչների միությունում տեղի կունենա «7 գույների կախարդանքը» խմբակային ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի նկարիչներ Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Վլադիմիր Սիմոնյանի, Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արեւշատյանի, Վանիկ Սանթրյանի, Սամվել Աթասունցի եւ Աշոտ Թադեւոսյանի վերջին շրջանի լավագույն կտավները:
Ցուցահանդեսը կազմակերպվում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում եւ նպատակ ունի հայ եւ օտարերկրացի արվեստասերներին ծանոթացնել ժամանակակից հայ գեղանկարչության հետ: «7 գույների կախարդանքը» կգործի 10 օր` հուլիսի 9-ից մինչեւ հուլիսի 19-ը, Նկարիչների միության 2-րդ հարկում: