Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՖԻԼՄԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊՐԵՄԵՐԻԱՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ

09/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Կառլովի Վարի-Պրահա, Լուսանկարըՙ ՕՐԵՐ ամսագրի

ԿԱՌԼՈՎԻ ՎԱՐԻ – ՉԵԽԻԱ – Հուլիսի 5-ի երեկոյան Կառլովի Վարիի 48-րդ միջազգային կինոփառատոնում տեղի ունեցավ «Փարաջանով» ֆրանս-ուկրաինական-հայկական-վրացական համատեղ արտադրության ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի համառեժիսորներ Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան, համապրոդյուսերներՙ Ֆրանսիայից Գորյուն Ափրիկյանը, Երեւանիցՙ «Պարադիզ» ընկերությունից պրոդյուսեր Թագուհի Կարապետյանը, Կիեւից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Վոլոդիմիր Կոզիրը եւ պրոդյուսեր Ալեքսանդր Վարդանյանը: Ֆիլմը ցուցադրվեց Կարլովի Վարիի քաղաքային թատրոնի շենքում լեփ-լեցուն դահլիճում: Ֆիլմն ընդգրկված է «Արեւլքից Արեւմուտք» մրցութային ծրագրում: Ողջույնի խոսքերով հանդես եկան Օլենա Ֆետիսովան եւ Սերժ Ավետիքյանը: Նրանք շնորհակալություն հայտնեցին, որ ֆիլմն ընդգրկվել է փառատոնի մրցութային ծրագրում: Իսկ Սերժ Ավետիքյանը նշեց, որ իրենք փորձել են ներկայացնել Փարաջանովի բաց մտածողությունը: Ֆիլմի ավարտից հետո դահլիճը բուռն ծափողջյուններով արձագանքեց, շատերը մոտեցան կինոգործիչներին եւ կիսվեցին իրենց տպավորություններով: Ստեղծագործական կազմին իրոք հաջողվել էր հասունացնել Փարաջանովի կերպարը եւ հուզել հանդիսատեսին: Ամեն ինչ արված էր չափի ու էթիկայի սահմաններում եւ մատուցվածՙ բարձր ճաշակով: Հատկապես տպավորիչ էր Սերժ Ավետիքյանիՙ Սերգեյ Փարաջանովի կերտած կերպարը: Ֆիլմը ոչ միայն Փարաջանովի ստեղծագործական կյանքին էր նվիրված, այլեւ անձնականին, նրա հարաբերություններինՙ իշխանությունների ու մտերիմների հետ: Հատկանշական է, որ ֆիլմում պահպանվել է նաեւ փարաջանովյան կոլորիտըՙ իր բոլոր անսպասելի անակնկալներով:

Ֆիլմի ցուցադրությունից հետո Կառլովի Վարիի միջազգային փառատոնի երկարամյա գեղարվեստական ղեկավար, այժմ գլխավոր խորհրդատու Եվա Զաարալովան նշեց, որ շատ հավանել է ֆիլմը եւ հատկապես Սերժ Ավետիքյանի խաղը, որն ազդեցիկ է: Նա նաեւ նշեց, որ դեռ երիտասարդ տարիքում դիտել է Փարաջանովի ֆիլմերը եւ իր համար հետաքրքրական էր այդ կապը:

Պրեմիերայից հետո Սերժ Ավետիքյանը նշեց, թե դահլիճում դիտելով ֆիլմը, զգաց, որ հանդիսատեսի ու ֆիլմի միջեւ ստեղծվեց այդ մագնիսական դաշտը: «Փարաջանովի առավելությունն էր լինել ե՛ւ շատ տարբեր, ե՛ւ միաժամանակ նույնը»: Այդպես էլ ֆիլմի ընկալումնՙ ըստ այն հանգամանքի, թե հանդիսատեսը որքանով է ճանաչում նրան:

Իսկ ֆիլմի սցենարիստ եւ համառեժիսոր Օլենա Ֆետիսովան մեզ հետ զրույցում ասաց. «Ես շատ երջանիկ եմ այսօր, քանի որ տեսա այն, ինչ ցանկանում էի: Շատ սարսափելի է, երբ առաջին անգամ հանդիսատեսի ներկայությամբ նայում ես ֆիլմը: Ես զգացի այդ ջերմությունը եւ հասկացա, որ Փարաջանովը դարձել է ընկալելի: Ֆիլմից հետո մի քանի մարդ մոտեցավ ինձ եւ ասաց, որ Փարաջանովը հետաքրքրել է իրենց եւ շատ կցանկանային դիտել նրա ֆիլմերը»:

Առաջիկայում Փարաջանով ֆիլմը կցուցադրվի նաեւ Երեւանումՙ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման ֆիլմն է, իսկ հետո նաեւ Օդեսայի միջազգային կինոփառատոնում:

Երեկ առավոտյան փառատոնի ոչ մրցութային ծրագրում ցուցադրվեց նաեւ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմը, որն այս տարի արժանացել է «Հայակ» մրցանակին եւ կցուցադրվի նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: Այս ֆիլմը նույնպես ընդունվեց ծափահարություններով: Իսկ դրանից մի քանի օր առաջ Մարիայի դեռեւս անավարտ «Մի տարօրինակ հեքիաթ» ֆիլմը կինոարտադրողների ֆորումին ներկայացրին 12-ամյա Դավիթ Աղաջանյանըՙ գլխավոր դերակատար եւ ֆիլմի համապրոդյուսեր Ալեքսեյ Սոխնեւը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԿՍՎԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԱՅԻՆ» ՇԱԲԱԹԸ

Հաջորդ գրառումը

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ» ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԱՀԱՆ ԴԱՅԱՆԱ ՐԱՀԲԻԻՆ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ» ՆՎԻՐՎԱԾ ԵՐԳԱՀԱՆ ԴԱՅԱՆԱ ՐԱՀԲԻԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական